Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել
Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ.-ն է։
Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ երեխան հիվանդանոց է տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը