Հիփոթեքային վարկ ունեցողների և նոր վերցնողների համար ինչպե՞ս կգործի եկամտահարկի վերադարձի համակարգը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել հիփոթեքային վարկ ունեցողների համար․
«Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն հիպոթեկային վարկ և միացել են եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին,
Ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հիպոթեկային վարկ կվերցնեն և կմիանան եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին (Երևանում կարող են միանալ մինչև այս տարվա վերջ),
Այս մարդկանց համար ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ. նրանք կշարունակեն ետ ստանալ եկամտահարկը՝ վարկային պայմանագրի գործողության ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ»: