Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը Իրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել Ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. Պապիկյան Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարին Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարար

Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիքԱրուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYTԻ՞նչ կտա զբոսաշրջության նոր կարգավորումը մարզերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծերՀանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունըԱրարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)
Մամուլ

Դե, ինքն էլ իր համար հո կալանք չէր պահանջելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Մուշեղյանը մեքենան վարելու պահին եղել է անսթափ վիճակում:

Իրավաքաղաքական անցուդարձին հետևողները կհիշեն, որ ժամանակին, այն է՝ մի քանի տարի առաջ այդ նույն Մուշեղյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկը, մասնավորապես գլխավորել է քննչական խումբը: Ավելին, անկախ այն բանից՝ շատերը կհիշեն, թե չեն հիշի, հստակ արձանագրված փաստ է, որ, որպես ՀՔԾ քննչական խմբի ղեկավար, Հրաչյա Մուշեղյանը կտրականապես պահանջում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի: Նա «պատճառաբանում» էր, որ Քոչարյանը նախագահ է եղել, կապեր, ազդեցություններ ունի և խափանման այլ միջոց կիրառելու դեպքում կարող է ազդել քննության ընթացքի վրա, խուսափի քննությունից և այլն:

Հիմա, Մուշեղյանի նկատմամբ, կարծես, քրեական հետապնդում է հարուցվել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ խափանման միջոց է ընտրվել... բնակավայրից բացակայելու արգելքը: Մարդկային լեզվով ասած՝ նախկին ՀՔԾ նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանը, լինելով անսթափ վիճակում, քիչ չի, որ նստել է մեքենայի ղեկին, դեռ մի հատ էլ վթարի ու մարդու մահվան պատճառ է դարձել, բայց այդ ամենից հետո ո՛չ ձերբակալվել է, ո՛չ էլ դեռևս կալանավորվել: Դե, ինքն էլ իր համար հո կալանք չէր պահանջելու: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ նախկին քննիչը հաստատ ընկերական հարաբերություններ, կապեր ունի նույն իրավապահ համակարգում և սկզբունքորեն կարող է ազդել քննության ընթացքի վրա, հասկանալի է՝ հօգուտ իրեն: Այսինքն, Մուշեղյանի՝ տարիներ առաջ բերած «պատճառաբանությունը» պետք է հիմա աշխատեր նաև իր դեպքում, բայց փաստը մնում է փաստ, որ դեռևս չի գործում:

Ինչ-որ բան է փոխվել: Երևի թե միայն այն, որ իշխանության ցանկությունները կատարածներն անպատիժ են: Դե, կարելի է նաև օրենք ընդունել, որ նիկոլականներին ամեն ինչ կարելի է: Չնայած առանց օրենք ընդունելու էլ այդպիսի օրինակները քիչ չեն, այդ թվում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքը և այլն: Այստեղ երևի թե անելիք ունի դատախազությունը, որպես անկախ մարմին, որը կախում չունի քննչական մարմիններից ու կարող է հետևողական լինել նման «բազմաստանդարտ» դեպքերի նկատմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում