Մահմուդ Սաադին վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար. Նարեկ Նալբանդյան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանն իր հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին «աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից»:
«Փաստը» դիմեց Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը. «Իրականում ոչ թե պարզապես հեռացրել, այլ վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար, այնպես որ չվճարված աշխատավարձի մասին խոսք լինել չի կարող: Այդքանից հետո նշյալ անձնավորությունը դեռ երես ունի ու այստեղ-այնտեղ կեղծ տեղեկություններ է տարածում»: Նարեկ Նալբանդյանին հարցնում ենք՝ տարածվող մեկ այլ տեղեկության համաձայն՝ ինքը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» (Eighty Eigth) հյուրանոցում «ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին»:
«Ոչ միայն հյուրանոցում, այլև ինձ պատկանող որևէ կազմակերպությունում երբեք դեռահաս չի աշխատել: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա հնարավոր չէ գտնել այնպիսի մեկին, որը աշխատած լինի իմ բիզնես կառուցվածքում ու վճարված չլինի, դա բացառվում է», - ասաց Նալբանդյանը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը