Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի աճել է
Հանրապետություն 2023 թվականին ներմուծվել է 84 հազար թեթև մարդատար ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ աճել է 83 տոկոսով։ 2022 թվականին Հայաստան ներմուծվել էր շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց։
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ 3-րդ երկրից ավտոմեքենաներ չեն ներմուծվում։ Մեզ մոտ ավտոմեքենաների աճը պայմանավորած է նրանով, որ ներմուծվում է հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ու արտահանվում է ԵԱՏՄ երկրներ»,-ասաց Կարեն Թամազյանը։
ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից ՌԴ-ում ուտիլիզացիոն վճարի մասով կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար ուտիլիզացիոն վճարը թանկացել է։ Արդյունքում՝ 2023 թվականի օգոստոսից սկսած արդեն նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը