Դպրոցում հայտնի ցնցուղն արժեցել է 72 հազար դրամ՝ ըստ գնման պայմանագրի
Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց մարզադահլիճի ցնցուղի ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72,000 դրամ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
Նա նշել է, որ կապալառուն «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն է, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։
Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ, որը ներառում է Արմավիրի մարզի 5 դպրոց։
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր հենց այս դպրոցներ՝ ստուգելու հիմանորոգման աշխատանքները որակը:
Արագած համայնքի դպրոցում Փաշինյանը քանդեց ցնցուղը և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պարզելու համար, թե ինչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված ըստ պայմանագրի:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը