Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով ՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը

Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ ԿոպիրկինՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՓաստորեն, իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա ՆազարյանՀայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինըԿալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comՈվքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակինՈ՞վ կդառնա պատգամավորՍարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումովՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվելԽոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կանԻնչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքինՍա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասինԹուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերովՄիլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին
Հայաստան

Իմ դիմումի համաձայն ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից. Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը պաշտոնանակությունից հետո:

«Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, գործընկերնե՛ր,

ինչպես արդեն գիտեք, իմ դիմումի համաձայն և հունվարի 4-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից:

Սիրելի՛ հայրենակիցներ, նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի՝ անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնը երեք տարի ինձ վստահելու համար:

Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար մեծ պատիվ է եղել, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն: Պաշտոնը ստանձնել եմ բավականին բարդ իրավիճակում և մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, մարզային մյուս ինստիտուտների հետ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, ջանք չենք խնայել մարզում բազմաթիվ խնդիրներ լուծելու, մի շարք կարևորագույն ծրագրեր կյանքի կոչելու և մարզը զարգացման ուղով տանելու համար: Ինձ համար կարևոր սկզբունք է եղել համախմբվածությունը, միասնական լինելը, մարզում առողջ մթնոլորտի ձևավորումը՝ ի շահ մեր մարզի ու երկրի բարօրության, մարզի բնակիչների բարեկեցության:

Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախ՝ շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին այս տարիների ընթացքում ակտիվ և տքնաջան աշխատանքի, գործակցության և աջակցության համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև ուժային կառույցների, համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր այն կառույցներին, որոնց հետ առիթ ու պատիվ եմ ունեցել համագործակցելու հանուն Լոռու մարզի զարգացման:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այսուհետ ևս ու ընդմիշտ շարունակելու եմ ծառայել իմ Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, միշտ լինելու եմ սիրելի լոռեցիների, իմ հայրենակիցների կողքին:

Ձեր՝ Արամ Խաչատրյան»: