Արփինե Սարգսյանի կուրսեցին՝ ՆԳՆ խոսնակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լծվել է մեր հրապարակումները հերքելու գործին, մանավանդ այն մասով, որ ինքն է նախարարությունը կառավարում եւ փորում է նախարար Վահե Ղազարյանի ոտքի տակ, սակայն փաստերը նրա օգտին չեն խոսում․ մեր աղբյուրները պնդում են, որ ՆԳ փոխնախարարն է որոշում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած կադրային քաղաքականությունից։ Ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, Վահե Ղազարյանի հրամանով Նարեկ Վահագնի Սարգսյանը նշանակվել է ՆԳՆ մամուլի քարտուղար: Նա վարում է նաեւ «02» ոստիկանական հաղորդաշարը։
Նարեկ Սարգսյանն Արփինե Սարգսյանի կուրսեցին է եւ ոչ միայն, նրանք մտերիմ են, եւ նորանշանակ խոսնակը կոչված է տիկին Սարգսյանի բոլոր քմահաճությունները կատարելուն: Իսկ Արփինե Սարգսյանը, պարզվում է, բավականին քմահաճ է իր տեսքի, լուսանկարների ռակուրսի եւ ֆոնի ընտրության ու շատ այլ հարցերում:
Ի դեպ, հունվարի 25-ից ոստիկանության հասարակայնության եւ լրատվության կապերի վարչությունը լուծարվում է, քանի որ ՆԳՆ կառուցվածքով նման վարչություն նախատեսված չէ` փոխարենը ստեղծվում է Հանրային հաշվետվողականության եւ իրազեկման վարչություն, որն ի պաշտոնե ղեկավարելու է ՆԳՆ խոսնակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը