«Վարպե՛տ, արագ քշի Թուրքիա»․ Արշակ Կարապետյանը նոր է իմացել
Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին զինվորական տարբեր պաշտոններ, այդ թվում՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանը, ով վերջերս հայտարարել է ընդդիմադիր գործունեություն ծավալելու մասին, օրերս ասել է, թե «համբերության բաժակը լցվել է, երբ Արցախն առանց կրակոցի հանձնել են»։ Առաջին հայացքից, իհարկե, կարելի է համարել, որ նորմալ հայ մարդ է ու իսկապես ծանր է տարել Արցախի հանձնումը, բայց երբ նայում ես կենսագրությանը և թե երբ ինչ պաշտոն է զբաղեցրել, մի տեսակ «կրկեսի» հոտ ես առնում։ Պատերազմի ամբողջ ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է Փաշինյանի խորհրդականը, հետո Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, իսկ պատերազմից ամիսներ անց՝ պաշտպանության նախարար։ Երբ Կարապետյանը Փաշինյանի թիմում էր, առանց կրակոցի հանձնվեցին Քարվաճառը, Ակնան, Սանասարի մի հատվածը ու էլի գյուղեր ու քաղաքներ Արցախից։ 2021-ին առանց կրակոցի հանձնվեց Սյունիքից Իշխանասարը, Գորիս-Կապան ճանապարհը։ Բոլոր այս դեպքերում Կարապետյանի համբերության բաժակը դատարկ էր, բայց լցվեց, երբ հանձնվեցին Արցախի վերջին կտորները։
Կարապետյանի այս հայտարարությունը մի անեկդոտ հիշեցրեց․ «Մի մարդ շնչակտուր տաքսի է կանգնեցնում ու պահանջում, որ վարորդը քշի դեպի Թուրքիա։ Վարորդը հարցնում է, թե ինչու՞ է շտապում Թուրքիա։ «Բա դրանք մեզ ցեղասպանել են»,-ասում է ուղևորը։ «Բայց դա 100 տարի առաջ է եղել»,- զարմացած ասում է վարորդը։ «Դու արագ քշի, ես դրա մասին նոր եմ իմացել»,-վրա է բերում ուղևորը»։
Փաստորեն նույն իրավիճակում հայտնվել է Արշակ Կարապետյանը։ Նա էլ պատերազմից երեք տարի անց է իմացել, որ Փաշինյանն Արցախը հանձնել է, այն էլ՝ առանց կրակոցի։
86 1

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը