Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային Կրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասին Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար) Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ Գալստյան Սերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն Քոչարյան Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով ՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին

Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսվածՄի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերիՎիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազայինԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասինԱնթալիայում վայրէջք կատարելիս ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելՋոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետըԼրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆՄիակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար)Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ ԳալստյանՍերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն ՔոչարյանՌուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ ԿոպիրկինՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՓաստորեն, իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա ՆազարյանՀայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինըԿալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comՈվքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակինՈ՞վ կդառնա պատգամավորՍարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումովՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվելԽոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կանԻնչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքինՍա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասինԹուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերովՄիլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
Հայաստան

ՏԵՂԵԿԱՆՔ № 3՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

20․07․2018թ․, Մամուլի ասուլիս

Խոստում - Կառավարությանը կհաջողվի տնտեսական աճը հասցնել քաղաքացիներին

Բազմաթիվ անգամներ այս միտքը Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները կրկնել են, այնուհետև հայտարարել, որ արդեն զգում են քաղաքացիները տնտեսական աճը: Մասնավորապես․

11․11․2022թ․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույց․

«Կարծում եմ՝ մենք վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, և այդ քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ Հայաստանն ունի։ Այսօր էլ քաղաքացիները այդ աճն զգում են: Իհարկե, գնաճի հետ կապված խնդիր ունենք, բայց․․․»։

Իրական պատկեր – Հայաստանում աղքատությունը շուրջ 25 տոկոս է պաշտոնապես, ոչ պաշտոնապես, մասնագետների հաշվարկներով, աղքատ է բնակչության կեսից ավելին։ Աղքատությունը 2018 թվականին 23,4 տոկոս էր, այսինքն՝ աճել է։ Սա ընդամենը ցուցանիշներից մեկն է, որը փաստում է՝ տնտեսական աճը քաղաքացիների վրա ազդեցություն չի ունենում։ Իսկ տնտեսական աճի բարիքներից օգտվում են, ինչպես ցույց է տրված հայտարարագրերում, պաշտոնյաները, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները, որոնք, գրեթե առանց բացառության, անցնող տարիներին բազմապատկել են եկամուտները և ձեռք բերել բնակարան(ներ)

 17․08․2018թ․, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում - Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի:

18.02.20թ․, Խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Խոստում - Մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով:

Իրական պատկեր - Այս խոստումը կարելի է դասել ամենաակնհայտ տապալվածների շարքին։ Իրականում կառավարության իրականացրած անարդյունավետ ծախսերը, մեր գնահատմամբ, հարյուրավոր են, որոնց բազմիցս ենք անդրադառնում` թե՛ Yerevan.Today-ը, թե՛ այլ լրատվամիջոցներ։ Թվարկենք մի քանիսը՝ ըստ պաշտոնական տեղեկությունների և մամուլի՝ չհերքված հրապարակումների․

400․000 դոլարից ավելի՝ 2023 Երևանի ամանորյա զարդարանքներին
2022 թվականի ամանորյա ծաախսերը՝ մոտ 1 մլն դոլար
2․5 մլն դոլար՝ 2021 թվականի ամանորը նշելու համար
230 հազար դոլար՝ 2019-ի Ամանորյա միջոցառումների համար
570 հազար դոլար՝ Քննչական կոմիտեի կապիտալ վերանորոգմանը
235 հազար եվրո՝ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու-Յորք թռիչքին
350 հազար դոլար՝ Նիկոլ Փաշինյանի՝ ևս մեկ անգամ ԱՄՆ թռիչքին
130 մլն դոլար՝ СУ-30-ներ գնելու համար, որոնք պատերազմի ժամանակ չօգտագործվեցին
100 հազար դոլար՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» նախադասությունը հանրայնացնելու համար
500 հազար դոլար՝ հակակոռուպցիոն կոմիտեի 20 ավտոմեքենաների համար (սա մեկանգամյա գնում է, այս տարիներին կոմիտեի համար ավելի շատ մեքենաներ են գնվել)
435 հազար դոլար՝ քննչական կոմիտեի 12 ավտոմեքենաների համար
6 մլն դոլար՝ ռեփ երգիչ Սնուփ Դոգի՝ Երևանում համերգի համար, որը տեղի չունեցավ
70 հազար դոլար՝ Էկոնոմիկայի նախարարի աշխատավայրի զուգարանների նորոգման համար
52 հազար դոլար՝ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակները փոխելու համար
44 հազար դոլար՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը
100 հազար դոլար՝ 2019թ․, «Քաղաքացու օրվա» տոնակատարության համար
12,500 դոլար՝ Բաղրամյան փողոցում գորգ լվանալու համար՝ նվիրված «Քաղաքացու օրվան»
45 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի՝ Բալի թռիչքին
550 հազար դոլար՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար
500 հազար դոլար՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար 5 ամենագնաց ձեռք բերելու համար
250 հազար դոլար՝ Փաշինյանին սպասարկող օդանավը ներկելու և դիզայնը փոխելու համար
250 հազար դոլար՝ Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբիում ցուցահանդեսի մասնակցելու համար (ցուցանմուշները տեղ չէին հասել)
220 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար
35,550 դոլար՝ վարչապետի աշխատակազմին վերելակ գնելու համար
50 հազար դոլար՝ Արարատ Միրզոյանի Դուշանբե այցին
21 հազար դոլար՝ ԱԺ դարպասներին վանդակաճաղեր ավելացնելուն
27 հազար դոլար՝ ԱԺ թարմացված դահլիճում գորգեր փռելու համար
13 մլն դոլար՝ պարեկների ավտոմեքենաների համար
87 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի երդմնակալության համար
60 մլն դրամ՝ Հաղթանակ կամրջի գեղարվեստական լուսավորման համար
57 մլն դրամ՝ ԱԳՆ շենքի անվտագության համար
340 մլն դրամ՝ Վարչապետի գավաթ սիրողական մրցաշարերի համար
26 մլն դրամ՝ էկոնոմիկայի նախարարության համաժողովի գովազդի համար
45 մլն դրամ՝ պարեկների ավտոմեքենաներին ճաղավանդակների համար
600 մլն դրամ՝ «ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած հիմնարկին (միանվագ)
90 մլն դրամ՝ ջազ համերգի համար
45 մլն դրամ՝ Եկատերինբուրգում Էքսպոյի մասնակցելու համար
309 մլն դրամ՝ ՆԳ նախարարությանը 20 հատ պիկապ գնելու համար
6 մլն դրամ՝ ԱԺ վերելակների համար
200 մլն դրամ՝ անկախության օրը նշելու համար
Եվ այլն, և այլն, և այլն։

Թե երկրի համար որքանով են օգտակար եղել այս ծախսերը, թողնում ենք հանրության դատին։

 

17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը․․․ Մենք հետևողականորեն, ա՛յո, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե իր կադրային քաղաքականությամբ սկսեց հայ-ռուսական հարաբեությունների խզումը՝ բարձր պաշտոնների նշանակելով նախկինում ակտիվ հակառուս անձանց։ Այնուհետև տարբեր փուլերում Հայաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական բառապաշարը միմյանց նկատմամբ կոշտացրին։ Այսօր, թերևս, կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները խզման շեմին են, Հայաստանը չի մասնակցում ԱՊՀ, ՀԱՊԿ միջոցառումներին՝ ոչ մի մակարդակով՝ կլինի գագաթնաժողովներ, տարբեր կառույցների ղեկավարների հանդիպումներ, զորավարժություններ։ Խոսակցությունները շատ են, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում։ Հայ-ռուսական բարեկամությունը փոխվել է դիվանագիտական հակամարտության։ ՔՊ-ական պատգամավորները հանդես են գալիս հակառուսական, երբեմն՝ թշնամական հայտարարություններով, Հայաստանի բոլոր ձախողումների մեղքը բարդում Ռուսաստանի վրա, ինչը Արևմուտքի երկրների կողմից ընդունվում է ողջույններով։

 28․03․2019թ․, ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ելույթ

Խոստում - Հայաստանում ընդունելի աշխատավարձ կարող է համարվել միայն այն աշխատավարձը, որը ոչ թե 80 հազար դրամից է սկսվում, այլ 500 հազար դրամից և ավելի:

Իրական պատկեր - Հայաստանում աշխատավարձը պաշտոնապես սկսում է 75 հազար դրամից։ Պետական սեկտորում 500 հազար դրամից բարձր է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։

Հայաստանում աղքատ քաղաքացիների մեջ մեծ թիվ են կազմում հենց աշխատանք ունեցողները, քանի որ աշխատանքի վարձատրությունը ցածր է։ Սրան զուգահեռ՝ 2024 թվականի բյուջեում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։ Ընդ որում, փաստենք, որ աշխատավարձը եթե բարձրանում է, ապա՝ խիստ անհամամասնորեն։ Օրինակ, եթե նվազագույն աշխատավարձը բարձրանում է ընդամենը 7 հազար դրամով, ապա նախարարների աշխատավարձը՝ 200 հազար դրամով, պատգամավորներինը՝ 180 հազար դրամով, իսկ վարչապետինը՝ 250 հազար դրամով։ Այս տարիների ընթացքում դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են՝ 90 և ավելի տոկոսով հավելավճարների հաշվին։ Ինչպես նաև մշտապես տրվում են պարգևավճարներ։

 22․04․2019թ․, հանդիպում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Խոստում - Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Իրական պատկեր - Խոստումից 3 տարի 7 ամիս անց Հայաստանի խոշոր հարկատուների 1-ին տեղում հենց հանքարդյունաբերող ընկերություն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդ տեղում բնական մենաշնորհի տիրույթում գործող ընկերություն է՝ «Գազպրոմ Արմենիան», առաջին տասնյակում է ծխախոտի արտադրությամբ և վաճառքով զբաղվող երկու ընկերություն, երկու բանկ, վառելիք ներկրող ընկերություն և այլն։

 14.07.22թ․, Խորհրդակցություն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

Խոստում - Կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին:

Իրական պատկեր - Հայաստանում գրանցված ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության «սև ցուցակում», որտեղ հայտնվել էին 2020 թվականի հունիսից: Եվրոպական կողմը ստուգումներ էր իրականացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում և մի շարք հայկական ավիաընկերություններում և թերություններ հայտնաբերել, հատկապես՝ թռիչքային անվտանգության ուղղությամբ․ դրանք չեն համապատասխանում թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին և ըստ այդմ՝ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Հայաստանը դեռ չի հանվել սև ցուցակից․ համաձայն Եվրահանձնաժողովի, Հայաստանը թերությունների վերացման հարցում առաջընթաց չունի։

Շարունակելի