Մալախովը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում`Ջիգարխանյանի մասին ցուցադրած կադրերի պատճառով
Անդրեյ Մալախովը կարող է խնդիրների մեջ ընկնել «Прямой эфир» հաղորդման ժամանակ ցուցադրված կադրերի պատճառով, որոնք արվել էին Արմեն Ջիգարխանյանի առանձնասենյակում տեղադրված թաքնված տեսախցիկների միջոցով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Իրավապահ մարմինները մտադիր են հետաքննել, թե որտեղից և ինչպես են գաղտնի նկարահանված այդ կադրերը հայտնվել Մալախովի ձեռքում:
Նշենք նաև, որ հաղորդման ժամանակ ցուցադրվել են նաև կադրեր բանկերից մեկի տեսագրությունից, որն արվել է Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ փախուստից մի քանի օր առաջ: Տեսանյութում երևում է Վիտալինայի ձեռքում գտնվող 5 հազար ռուբլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեյ Մալախովը «Սթարհիթ» ամսագրում հոդված է հրապարակել, որում տեղի ունեցածի հետ կապված հետաքրքիր վարկած է առաջ քաշել, ըստ որի` Ջիգարխանյանին կարող էին հիպնոսացնել նրա հայ ընկերները: