Քննչական բաժնից փախուստի փորձ արած ռուս աղջիկը Երեւանի կենտրոնում խուլիգանություն կատարողներից մեկն է՝ Յուլյա Ֆինեսը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան (հայտնի է որպես Յուլյա Ֆինես) խնդրել է գնալ զուգարան։ Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի աղջիկների համար նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց:
ՔԿ-ից հայտնում են, որ մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք: Յու.Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Համաձայն բժշկական հաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք:
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-506-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի վարույթում քննվող քրեական վարույթով, որը նախաձեռնվել էր դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնում՝ Թումանյան և Մաշտոց փողոցներում, ՌԴ երկու քաղաքացիների կողմից առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ, Յու․ Մաքսիմովսկայան ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Նշենք, որ Յուլյա Ֆինեսը հայտնի է դարձել Telegram ալիքում իր սկանդալային հրապարակումներով, որտեղ նա կիսվում է թմրանյութերից կախվածության մանրամասներով և ցուցադրաբար կոնֆլիկտներ է կազմակերպում մարդկանց հետ։ Որոշ ժամանակ առաջ Ֆինեսը փորձել է բուժվել վերականգնողական կենտրոնում, որից հետո տեղափոխվել է Հայաստանի մայրաքաղաք։

















































Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել