ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլյան Էրեբունու քննչական բաժնում զուգարանի պատուհանից դիմել է փախուստի և ստացել վնասվածքներ
Դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից փախուստի դիմելիս՝ մարմնական վնասվածքներ է ստացել ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մ-ն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վերջինս ոստիկանության էրեբունու բաժին էր տեղափոխվել քրեական վարույթի շրջանակում, և նա գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:
19-ամյա Յուլյա Մ.-ն քննիչի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելուց հետո խնդրել է, որ իրեն ուղեկցեն զուգարան, ինչը քննիչի կողմից կատարվել է:
Մի քանի րոպե քննիչը տեսնելով, որ նա զուգարանից դուրս չի գալիս, իսկ դրսում աղմուկի ձայներ են լսվում, բացելով զուգարանի դուռը, տեսել է որ աղջիկն այնտեղ չէ: Պրազվել է, որ նա պատուհանից փախուստի փորձ է կատարել, ընկել ու հայտնվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ (ժողովրդին հայտնի ԿՊԶ-ի) տարածքում:
Ոստիկաններն ու քննիչիները ահազանգել են շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քննիչներն ու ոստիկանները, ապա ժամանած քննիչների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում խուլիգանական արարքներ են կատարել Երեւանի կենտրոնում: Մասնավորապես, նրանք վնասել են Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
Նշենք, որ նրանցից Յուլյա Ֆինեսը հայտնի է դարձել Telegram ալիքում իր սկանդալային հրապարակումներով, որտեղ նա կիսվում է թմրանյութերից կախվածության մանրամասներով և ցուցադրաբար կոնֆլիկտներ է կազմակերպում մարդկանց հետ։ Որոշ ժամանակ առաջ Ֆինեսը փորձել է բուժվել վերականգնողական կենտրոնում, որից հետո տեղափոխվել է Հայաստանի մայրաքաղաք։
Մրգերը նետել են աշխատակցի վրա, ծաղիկները գետնին են նետել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել աղմկահարույց տեսանյութի հետ կապված

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը