Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմ Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան

Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն ա
Հայաստան

Զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել․ մանրամասներ

2023 թ. դեկտեմբերի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շոպրոն փողոցի հասցեներից մեկից իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ 26 տարեկան Դ․ Սայադյանը, ժամը 20:32-ին մահացել է:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրեսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են փորձաքննություններ: Պարզվել է դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը։

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում շարունակվել է Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում, որին մի կողմից մասնակցել են Երևանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։

Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ․Հ․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևանի 27-ամյա և Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինն ստացել է, նախնական տվյալներով, միջին ծանրության, իսկ երկրորդը՝ Դ․ Սայադյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու նպատակով նշված անձին ձերբակալելու վերաբերյալ, և Գ․Հ․-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի արարքներն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու համար»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին «Հրապարակ» թերթը գրում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։

«Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի՝ զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։