Ցողունային բջիջների 41-րդ հավաքագրումը
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում 05 դեկտեմբերի 2023թ. իրականացվեց ցողունային բջիջների 41-րդ հավաքագրումը: Չնայած մեր դոնորները միշտ պատրաստակամորեն օգնել են փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին, անկախ նրանց ազգային պատկանելությունից, այս դեպքը մյուսներից առանձնանում էր նրանով, որ փոխպատվաստման կենտրոնում կենսաբեր բջիջներին սպասող հիվանդը ազգությամբ հայ երիտասարդ է։
Տարիներ առաջ, երբ ստեղծվում էր ՈԴՀՌ -ը, որպես հիմնական նպատակ դրվել է աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ հիվանդների համար լավագույն համատեղելի ոչ ազգակից դոնորներ գտնելը։ Եվ այսօր նման համատեղելիությունների թվի աճը խոսում է նրա մասին, որ ՈԴՀՌ-ն իր 35000 կամավոր դոնորներով կարողանում է ապահովել այն գենետիկ բազմազանությունը, որն անհրաժեշտ է արյունակից համատեղելի դոնոր չունեցող հիվանդներին։
Մեր դոնորն այսօր խոստովանում է, որ տարիներ առաջ, 19 տարեկանում դոնոր դառնալով չի մտածել, որ մի օր հենց ինքը կլինի լավագույն ընտրությունը իր հայրենակից հիվանդի համար։
Սակայն, այսօր ուրախ է, որ տարիներ անց իրեն նման հնարավորություն է ընձեռնվել և նա ՈԴՀՌ թիմի հետ արեց ամեն ինչ որ փոխպատվաստումը դառնա իրականություն։
Սա շատ ոգևորիչ փաստ է Ռեեստրի համար։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը կշարունակի իր գործունեությունը․ հավաքագրել ավելի շատ կամավոր դոնորներ, որի արդյունքում և կավելանա համընկումների թիվը։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 35.000 դոնոր, ռեեստր դիմած 6206 հիվանդի հետ նախնական համընկնող 5884 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 41-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր
Հ. Ներսիսյան 7, 0014 Երևան, Հայաստան
Հեռ: + 374 10 20 83 11; + 374 10 20 83 12
Էլ.փոստ: [email protected]
Fb - https://www.facebook.com/abmdr.am

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը