Ավազակային հարձակում՝ Մեյմանդարի շուկայի մոտ. դանակահարել է տաքսու վարորդին, հափշտակել իր մոտ եղած փողն ու հեռախոսը
Դեկտեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով, իրեն անծանոթ տղամարդը իրեն դանակահարել է, ապա թալանել ու դիմել է փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մինչ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզեին՝ որտեղ է գտնվում ահազանգողը, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «որովայնի կտրած, ծակած վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիեչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ահազանգած Ռոբերտ Ղ.-ն է:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը Հովտամեջ գյուղի՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայի մոտակայքում՝ Կենտրոնական ճանապարհի վրա, կանգնեցրել է Ռոբերտ Ղ.-ի կողմից վարած Nissan մակնիշի տաքսին և ասել, որ միասին գնան Արշալույս գյուղ: Ճանապարհին անծանոթը կանգնեցրել է ավտոմեքենան, ապա դանակով սպառնալիքներ է հնչեցրել ու հարվածել Ռոբերտ Ղ.-ի որովայնին ու վերցնելով նրա մոտ եղած 8 հազար դրամն ու Samsung տեսակի բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը