Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել, հայտնում է «Հետք»-ը։
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:
Ընկերությունը նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Սակայն, ՍՊԸ-ի գործերով իրականում զբաղվում է որդին՝ Արամայիս Միրզոյանը։ Նա հաճախ է հայտնվում շինհրապարակում և ցուցումներ տալիս շինարարներին: Սկզբում ընկերության կապիտալը եղել է 5000 դրամ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսին, այն հասել է 51 մլն 575 հազ. դրամի:
Վաղարշապատի համայնքապետարանում սրերով են ընդունում շինթույլտվությունների, կառուցապատողների վերաբերյալ հարցերը: Մոտ մեկ ամիս է՝ լրատվամիջոցը համայնքապետարանից փորձում է տեղեկություններ ստանալ կոմերցիոն նպատակներով կառուցվող շենք-շինությունների վերաբերյալ: Բանավոր հարցերին խուսափում են պատասխանել, իսկ գրավոր հարցումների պատասխանների տրամադրման ժամկետը փորձում են հնարավորինս երկարացնել:
Ավելին, այս ընթացքում հարցման վերաբերյալ արտահոսք է եղել համայնքապետարանից, և կառուցապատողները փորձել են կանխել հոդվածի հրապարակումը: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ համայնքապետարանն ուշ է տրամադրել պատասխանները՝ հույս ունենալով, որ «լեզու» կգտնեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

















































Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել