Պարզվում է` Զանգեզուրի կոմբինատի նոր բաժնետեր Երշովան պատժամիջոցների տակ հայտնված Տրոցենկոների այլ բիզնեսի կառավարիչ է․ կհաջողվի՞ շրջանցել պատժամիջոցները
Նոյեմբերի սկզբին Tert.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։
Հայտնի է, որ Տրոցենկոների ընտանիքին է պատկանում GeoProMining հանքարդյունաբերական ընկերությունը, որը միավորում է տարբեր հանքարդյունաբերական ակտիվներ, այդ թվում՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ըստ լրատվամիջոցների՝ Ռոման Տրոցենկոն ԶՄՊԿ-ի իր բաժնետոմսերը հանձնել էր որդուն, և 2022 թվականի ապրիլից հենց նա է հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։
Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են տարածվել ԶՄՊԿ-ի վրա։
Այս հարցով մեկնաբանություն ստանալու նպատակով Tert.am-ը դիմել էր ԶՄՊԿ-ին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն այսօր հայտարարություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:
Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ:
Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://www.e-register.am/.../09d58b41-5083-4abd-86c6....
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»։
Չնայած ընկերությունը պնդում է, որ իրենք պատժամիջոցային որևէ ցանկում չկան և պատժամիջոցի ենթակա չեն, սակայն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ բաժնետերերի ցանկում ներառված է Տրոցենկոների հետ բիզնես առումով փոխկապակցված Սվետլանա Երշովան։ Նա Տրոցենկոների կորպորացիաներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել և զբաղեցնում։ Նախկինում Երշովան AEON կորպորացիայի փոխնախագահն էր։ Կորպորացիայի սեփականատերը Ռոման Տրոցենկոն է։
Ավելի ուշ Երշովան Տրոցենկոյի անվան հետ կապվող «Պրոֆի» ընկերության 99.01 տոկոսի բաժնետերն է դառնում, այս ընկերության ՌԴ մի քանի քաղաքներում օդանավակայաններ է շահագործում։
Ամերիկյան համապատասխան կառույցները վերը նշված փաստերը կարող են դիտարկել, որպես Տրոցենկոների պատժամիջոցները շրջանցելու փորձ։
Tert.am-ը կրկին դիմելու է ԶՊՄԿ՝ պարզաբանումներ ստանալու համար։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...