Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել հայկական «Air Dilijans» ավիաընկերության հիմնադրի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 1-ի՝ «Անհատական հատուկ տնտեսական եւ այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման եւ փոփոխությունների մասին» որոշումը»։ Այն կիրառվել է նաեւ վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ, որը վերսկսել է թռիչքները դեպի Ռուսաստան, հաղորդում է Telegraf.ua-ն։ Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով։
«Մասնավորապես, Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 190 ֆիզիկական եւ 290 իրավաբանական անձանց նկատմամբ։
Սահմանափակումների տակ է հայտնվել ոչ միայն վրացական ավիաընկերությունը, այլեւ նրա ղեկավարությունը, մասնավորապես Georgian Airways-ի տնօրեն, Ltd Piloti (404541830) եւ «Air Dilijans» ընկերության սեփականատեր Թամազ Գաիաշվիլին»,-նշում են ԶԼՄ-ները։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ «Կազանի Էլեկտրոպրիբոր» գործարանը եւ նրա ղեկավարությունը, մասնավորապես,
Շացկիխ Պավել Ալեքսանդրովիչը՝ գլխավոր տնօրենը, Ֆարհուտդինով Ռուստամ Գապտրաշիտովիչը՝ գլխավոր տնօրենի տեղակալը անվտանգության, ռեժիմի, քաղաքացիական պաշտպանության գծով, Մինգալիեւ Ռավիլ Ռաշիդովիչը՝ գլխավոր տնօրենի տեղակալը կադրերի եւ սոցիալական մշակույթի գծով։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ «Ս. Պ. Կորոլյովի անվան Էներգի» հրթիռատիեզերական կորպորացիան, «502 ռազմատեխնիկական գույքի վերանորոգման գործարանը», «Կիմովի ռադիոէլեկտրամեխանիկական գործարանը», «Թինիսը» (Ղազախստան) եւ այլ ընկերություններ Կիպրոսից եւ Բելառուսից։


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...