Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները

Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին
Հայաստան

Պուտինն ասաց՝ կրակի դադարեցման համար կարելի է հանձնել 5 շրջանները․ Նիկոլ Փաշինյան

Ինչու ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղց Շուշիի անկման գործընթացը. Էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ժճնշումը մարտունու վրա եւ որ ամենակարեւորն է, մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցած հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կարեւոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարեմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների եւ օգտվելով այս առիթից ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար: Ասացի, որ համաձայն եմ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցած իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ:

Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի, ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության եւ մարդու առեւանգման համար իրենց պատիժը կրող Գուլիեւին եւ Ասկերովին, հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել:

Ընդ որում այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման ու պարտավորություն չպետք է լիներ: Ասացի՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների եւ հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխքի չկա, որ նահանջի դեպքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: ԱՅնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարիօ ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է: Այսինքն ԼՂ-ն կարծում եմ՝ կարող է չխոչընդոտել ջրամբարից ադրբեջանցիների ջուր վերցնելուն, Ասկերովի եւ Գուլիեւի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու եւ Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադարի առաջարկը լիարժեք ընդունելի է:

Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որ տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահը հաղորդեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 0-ի գիշերը հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա, խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաեւ պետք է փոխանակվեիրն գերիները եւ զոհվածների աճյունները: Ես համաձայնեցի այս առաջարկին: Մեր խոսակցությունից հետո ՌԴ նխագահի կայքում հրապարակվեց հետեւյալ հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումներով դադարեցնելու կոչով: ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպտակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրվիրվում են Մոսկվա:

Հոկտեմբերի 9-ին սկսվեց ԱԳ նախարարբների եռակողմ հանդիպումը, որն ավատվեց լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետեւյալ հայտարարությամբ. «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի, եւ համապատասխան ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունների, կողմերը համաձայնեցին ստորեւ ներկայացված հարցերի շուրջ.

2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12.00-ից մարդասիրական նկատառումներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար ԿԽՄԿ-ի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն: Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:

Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լ;ինելու առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը»:

Այս հայտարարութունն ըդնունելի էր մեզ համար եւ բնականաբար, հայտարարության ընդունումից հետո ՊՆ-ին եւ գլխավոր շտաբին եղել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում այդ ռեժիմը, այլեւ վելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն նախկին ԼՂԻՄ տարածքի վրա՝ հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ:

Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում համաձայն մոսկովյան փաստաթղթի հրադադար հաստատելու եւ այն պահպանելու ուղղությամբ: Որպես այդպիսին դիտարկվում էր փման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետեւեն իրադրությանը եւ կարձնագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանն անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց եւ ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները:

Հետագա օրերն ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետեւյալը. ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման եւ պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր:

Մեր ներքին քննարկումների ժամանակ իմ եզրակացությունը եղել է հետեւյալը. մինչեւ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնելու հրադադարին: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր եւ հասկանում էի, որ եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունը այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետեւ հրադադարի մոսկովյան բավականին հավասարակշռված հայտարարությունից հետո անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում:

Առաջին անգամ հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետեւյալ ուղիղ եւ երկիմաստություններից զերծ հարցին՝ ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն խնդրի շոիրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին եւ ՌԴ նախագահը կարծիք հայտեց, որ կարելի է փրոձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի րեւէ հստակեցման: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերը աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նխագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես բնականաբար, համաձայնեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցվեց հետեւյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանը եւ Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 00.00-ից հաստատել մարդասիրական հրադադար:

Այս որոշումը կայացվել է ի շարունակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության եւ եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»:

Այս հայտարարության վերաբերյալ դեռ մինչեւ հրապարակումը մենք խորհրդակցություններ ունեցանք մեռ ռուսաստանցի գործընկերների հետ, որոնք ողջունեցին հայտարարությունը:

Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնիսկ հրադադար չհաստատվեց, չնայած մենք ամբողջ օրը բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այս հայտարարությունից հետո ընդհանրապես դադար տեղի չունեցավ:

Հրադադարի հաստատման ձախողմանը զուգընթաց ես վերադարձա հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած խոսակցությանը: Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ, որտեղ ինքը վերահաստատեց, որ դեռեւս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Իսկ պայմանը հետեւյալն է. 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձեւաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով Հայաստանի եւ ԼՂ-ի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման եւ հարցը մնում է անորոշ ապագային:

ՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ես մինչեւ երեկո մեր դիրքորոշումը կարտահայտեմ: Ցերեկը նախ հրավիրեցի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ավելի ուշ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցի ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի եւ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որտեղ ասացի, որ պատրաստվում եմ զանգահարել ՌԴ նխագահին եւ ասել, որ ընդունում եմ առաջարկվող տարբերակը: Ընդ որում, ինչպես ասել էի՝ չէի ակնկալում, որ որեւէ մեկը հրավիրվածներից ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը: Պարզապես նրանց տեղյակ էի պահում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ես արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն ասացի, որ իրենց տեղեկացնելով նաեւ հանրությանն եմ տեղեկացնում: Մասնակցում էին 25-30 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Երեկոյան զանգեցի եւ ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն: ՌԴ նախագահն ասաց, որ կխոսի Ադրբեջանի նխագահի հետ եւ կզանգահարի ինձ: Այդ պահին արդեն 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի եւ Ջեբրայիլ, գործնականում արդեն ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում էր Ադրբեջանի հսկողության տակ:

ՌԴ նախագահը զանգարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան եւ փոխանցեց հետեւյալը՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները»,-ասաց նա:

Այուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու փորձերը շարունակվում էին, եւ հոկտեմբերի 23-ին ի հատ եկավ ամերիկյան նախաձեռնությունը հրադադարի նոր համաձայնություն ձեռք բերելու մասին: Հայտարարությունը հաջողվեց համաձայնեցնել միայն հոկտեմբերի 25-ին: Այն հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 08.00-ից հրադադար հաստատելու մասին էր: Հայտարարության տեքստը հետեւյալն էր. «Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին եւ վերահստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08.00-ին:

ԱՄՆ-ն խթանեց ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ Հայաստանին եւ Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:

Հրադադարի այս համաձայնությունը նույնպես չպահպանվեց Ադրբեջանի կողմից: Սովորաբար հրադադարի հայտարարություններից հետո կարճ ժամանակով մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազում էր, երբեմն լինում էին կարճ դադարներ, բայց մի քանի ժամ անց Ադրբեջանը վերսկսում էր հարձակումն ամբողջ ծավալով»,-ասաց նա: