Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար

800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
Աշխարհ

ԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը

Միացյալ նահանգների ամենատարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրումի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Սպիտակ տնից, Ազգային անվտանգության խորհրդից, Պետական դեպարտամենտից, Առևտրի, Էներգետիկայի և Պատերազմի քարտուղարություններից, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև տարբեր նահանգներից հայ համայնքի ներկայացուցիչներ։ «Միջոցառումը մեկն է այն նախաձեռնություններից, որոնք հայկական կողմը՝ Սպիտակ տան Հանրային կապերի գրասենյակի խրախուսմամբ և աջակցությամբ, իրականացնում է USA250 տոնակատարությունների շրջանակում։ 
 
Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ անկախության 250-ամյակի պետական միջոցառումների պատասխանատու ընկերության՝ Freedom250-ի գործադիր տնօրեն Քիթ Քրաքը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։
 
Միջոցառումը մեկնարկել է երկու երկրների պետական օրհներգներով՝ Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Շնորհալի կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ։ Բացման աղոթքը մատուցել է Տ. Ընծակ ավագ քահանա Նալբանդյանը, որն այնուհետև ներկայացրել է ողջույնի խոսքը՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևվմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ՝ Գերշ. Տ. Հովնան Արք. Տէրտէրյանի և Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամյանի անունից։ Միջոցառումը վարել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Հայկ Արիյանը:
 
Հանդիսավոր ընդունելության շրջանակում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հիշատակին նվիրված ՀԲԸՄ-ի «Our Boys» գրքի վերահրատարակված տարբերակի ներկայացումը՝ ՀԲԸՄ փոխնախագահ Արդա Հարաթունյանի կողմից։  Գիրքն առաջին անգամ հրատարակվել է1951 թվականին ու փաստագրում է ամերիկահայերի ծառայությունն ու ներդրումը պատերազմի տարիներին։
 
Վերահրատարակված գրքի առաջին օրինակները նվիրվել են Սպիտակ տան Ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Ջեքսոն Քրոյին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերին, որը վերահսկում է Ռուսաստանի, Կովկասի և Եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերը։ 
 
ԱՄՆ տարբեր ոլորտներում հայերի նշանակալի ներդրման պատմությունները ներկայացվել է հայաստանյան արտադրության Ռոբին ռոբոտի կողմից, որը ներկայումս ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ի ավելի քան 40 հիվանդանոցներում և խնամքի հաստատություններում։
 
Երեկոյի շրջանակում «Marta and Folk Orchestra»-ի կողմից հնչել են հայկական ժողովրդական և ավանդական ստեղծագործություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։