Նիդերլանդների պատգամավորները ԱԳ նախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի փակմանը վերջ դնելու ուղղությամբ
Նիդերլանդների խորհրդարանի 13 պատգամավորներ երկրի արտգործնախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դեպի Արցախ անխափան ելումուտի վերականգնման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան:
Պատգամավորներն արտգործնախարար Վոբկե Հոկստրային հորդորել են միանշանակ դիրքորոշում արտահայտել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման առնչությամբ, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:
Պատգամավորները նաև հարց են ուղղել Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարին այն մասին, թե ինչ քայլեր է Ամստերդամը նախատեսում ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն իրականացնեն դատարանի որոշումը:
«Պատգամավորները հարցնում են՝ արդյոք նախարարն ի գիտություն ընդունել է այն փաստը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը թվիթերյան սադրիչ գրառումներ է արել «ՀԿ-ի շարունակվող խաղաղ ակցիայի» մասին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի բացարձակ անտեսումը», - գրված է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի հաղորդագրությունում։
Ըստ Ֆեդերացիայի՝ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները նաև ցանկանում են տեղեկանալ, թե ինչ քայլեր Նիդերլանդները կձեռնարկի ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ուղղությամբ՝ դատարանի որոշման անհապաղ իրագործման համար:
Հաղորդագրությունում Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան նաև շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների արտգործնախարարությանը՝ օրերս տարածած հայտարարության համար, որով Ադրբեջանին կոչ էր արվում կատարել Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան ակտիվ գործունեություն է ծավալում Լաչինի շուրջ ստեղծված իրադրության մասին Նիդերլանդների հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Երկրի խորհրդարանում տեղի են ունեցել մի շարք բանավեճեր, ընդունվել են երկու միջնորդություններ, կազմակերպվել են նաև բողոքի ակցիաներ:


















































Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով
Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Լաչինի միջանցքով «ազատ» երթեւեկության մասին
Լաչինի միջանցքով երթևեկությունը վերականգնելու հարցով հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ
Ծխի մեջ են 9-12-րդ դասարանցիները, ավելի փոքրերը դպրոց չեն գնում. Արցախի բլոկադայի 63-րդ օրը. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով