Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
Հայաստան

Այսօր մեր զինվորը «расходный материал» է, մեզնից յուրաքանչյուրը դավաճանում է բանակին իր լռելով. Գնդապետ Ղումաշյան

Բանակի ողնաշարը մենք պետք է շտկենք, որը պետականորեն անընդհատ կոտրվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Երվանդ Թարվերդյանի նախագահած «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ նշեց գնդապետ Կորյուն Ղումաշյանը, որը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին:

«Իհարկե, եթե այս դժբախտ դեպքերը չլինեին, գուցե այս հանդիպումը չլիներ: Պետք է անպայման մեկը խփի մեր ողնաշարին, նոր հասկանանք, որ պետք է կարողանանք կանգնել բանակի ու զինվորի կողքին: Այսօր խոսվեց, որ պատերազմական վիճակում է, պետք է խոսենք պատերազմից ու անվտանգությունից: Ոչ մտավորականները, ոչ պատմաբանները մեր բանակի կողքին կանգնած չեն: Միայն խոսելը, եսը ցույց տալը չի նշանակում, որ կանգնած են բանակի կողքին, գործով պետք է կանգնել:

Այսօր ինչու է պետությունն արգելում, որ մտավորականները մտնեն բանակ: Այո, ժամանակին մեր մտավորականները համերգային ծրագրերով մտնում էին բանակ, թերությունները տեսնում էին, այդ այցելություններով շտկվեց բանակը: Ազգ-բանակ հասկացությունը կար, այսօր ի՞նչ կա. բանակ, որ ծառայում է հայրենիքի՞ն, թե՞ ոստիկանական բանակ, որը ծառայում է ինչ-որ մեկին:

Մենք եթե սիրում ենք մեր երկիրը, պետք է ասենք՝ սիրում ենք, սա մեր երկիրն է, կամ պետք է ասենք՝ չունենք երկիր, սա ինչ-որ մեկի համար ստեղծված երկիր է կամ բիզնեսմենների համար ստեղծված երկիր է, որոնք չեն հասկանում, որ թուրքն արդեն մտել է իրենց տուն: Ու մենք դեռ մտածում ենք, թե վաղն ինչ պետք է անենք, մինչդեռ այսօր արդեն ուշ է մեզ համար, ժողովուրդ ջան: Այս ամենին պետք է ռեալ լուծումներ տալ:

Ես բանակի մեջ եմ եւ անում եմ այն, ինչ կարողանում եմ անել մենակով. Էսօր մեր զինվորը դարձել է «расходный материал»: Մենք սիր՞ւմ ենք մեր զինվորին, թե՞ մտածում ենք՝ գենը ոնց սպանենք»,- հայտարարեց գնդապետը:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի հնարավոր դաշնակիցների թեմային. «Խոսում ենք դաշնակիցներից, չհասկացա՞նք, որ մենք դաշնակից չունենք, չհասկացա՞նք, որ աշխարհում դեմոկրատիա գոյություն չունի, ուժն է ծնում իրավունք: Մտավորականներիցդ ոչ մեկդ ոչ մեկին պետք չեք գալու, եթե չկարողանանք բանակը վերազինել 21-րդ դարին համահունչ ձեւով: Մենք չունենք էդ երեխեքը, որ անընդհատ գնան, զոհվեն: Այս դավաճանությունը գալիս է մեզնից, բոլորից, մեզնից յուրաքանչյուրը դավաճանում է բանակին իր լռելով, վախենալով, բիզնեսը պահելով:

Ելքեր կան, լավ գաղափարներ, ծրագրեր կան: Որ ասում են՝ պետությունը չի անի, է ջհանդամ անի, պետությունը մենք ենք, վերջապես, մենք պետք է անենք»:

Ղումաշյանի խոսքով, աայսօր պետությունը չի ֆինանսավորում ռազմարդյունաբերությունը, դրանց մի մասը հոսանքազրկված, փակված է. «ՊՆ-ն այսօր սահմանին են, եթե մի քանի դրածո գեներալներ շենքերում նստած են, չի նշանակում, թե իրենք իրենցից եսիմ ինչ են ներկայացնում: Պատերազմը գնում է, ամեն օր թշնամին խփում, սպանում է, բայց մենք ի վիճակի ենք դրա դեմն առնելու: Պայքարեք, մտեք նախարարություն, խեղդեք դրանց, որ վերականգնվի մտավորական-բանակ, ազգ-բանակ հասկացությունը»:

Կորյուն Ղումաշյանն անդրադարձավ նաեւ Արցախի խնդրին. «Երբ ասվում էր՝ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է, մեր մտավորականները ձայն չհանեցին, երբ Ջուղայի խաչքարերը ջարդեցին, լցրին Արաքս գետը, ոչ մեկը ձայն չհանեց, ոչ պետությունը, ոչ դիվանագիտությունը: Այսօր Արցախը հայաթափում են, ոչ մեկը ձայն չի հանում: Ինչի՞ն ենք սպասում մենք:

Ադրբեջանը չունենալով 100 տարվա պատմություն իր բանակի 100-ամյակն է նշում: Դարերի պատմություն ունեցող երկիրը բանակի 31-ամյակն էլ սկի չի նշում: Գլուխ են գովում, թե զինվորին լավ ենք պահում, էդպիսի բան չկա»: