Հնագետները գտել են Եգիպտոսի վերջին բուրգերից մեկի ոսկյա գագաթը
Շվեյցարացի եւ ֆրանսիացի հնագետները Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» հայտնաբերել են բուրգի ոսկյա գագաթ, որը զարդարում էր Հին թագավորության վերջին փարավոններից մեկի՝ Պտղոմեոս II-ի մոր գերեզմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» հղում անելով Եգիպտոսի Հնությունների հարցով նախարարությանը:
«Մենք հայտնաբերել ենք այդ քարը Պտղոմեոս II փարավոնի բուրգից հյուսիս ընկած հատվածում, այն վայրի հարեւանությամբ, որտեղ, ինչպես մենք ակնկալում էինք, պետք է գտնվեր նրա կնոջ բուրգը: Մինչեւ հիմա մենք ոչ մի ակնարկ չունեինք, որ կհաջողվի գտնել նմանատիպ բուրգ», - հայտարարել է արշավախմբի ղեկավար Ֆիլիպպ Քոլլոմբերը (Philippe Collombert):
Գրեթե բոլոր բուրգերը, որ կառուցվել են եգիպտական քաղաքակրթության ծաղկման շրջանում, տեսանելի են տասնյակ կիլոմետրերից այն բանի շնորհիվ, որ դրանց գագաթը զարդարում է հատուկ գրանիտ՝ պիրամիդիոն, որը փայլում է արեւի շողերից:
Քոլլոմբերը եւ նրա գործընկերնեը բացել են նմանատիպ հուշակոթող՝ պեղումներ անելով Սակկարայում՝ Հին Եգիպտոսի առաջին բուրգերի դաշատավայրերից մեկում, որտեղ գտնվում են միանգամից 11 թագավորական գերեզմանոց եւ բազմաթիվ բուրգեր եւ նրանց կանանց երեխաների, արքունիքի անդամների հանգստարաններ:
Հնագետների կարծիքով՝ բուրգի այդ գագաթը նխատեսված է եղել Անկնեսհեպ II թագուհու, Պեպի 1-ինի կնոջ եւ Պեպի 2-րդի ենթադրյալ անավարտ բուրգի համար, փաստացի Հին թագավորության վերջին լիազոր ղեկավարի, որի օրոք երկիրը սկսեց անկայունություն զգալ նոմարխների՝ առանձին նահանգների ազնվականների թվի ավելացման պատաճռով:
Դրա օգտին խոսում է նաեւ այն, որ պիրամիդիոնի կողքին գիտնականները հայտնաբերել են Անկնեսհեպ II-ի արձանի մասնիկ: Ինչպես հույս ունեն հնագետները, հետագա պեղումները թույլ կտան հաստատել նախնական վարկածը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...