Էլեկտրական շարժիչներով մեքենա ներմուծողները կազատվեն հարկերից
Էլեկտրական շարժիչներով մեքենաներ ներմուծող ընկերությունները կազատվեն հարկերից, տուրքերից և գույքահարկից: Այսպիսի հանձնարարական այսօր տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ։
Գործադիրի ղեկավարը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շաքր հարկատեսակներ և վճարներ:
«Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալի խթանի անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն