Շաքարախտի դեմ հաբերը օգնում են նիհարել
Հետազոտողները պարզել են, որ մետամորֆին դեղամիջոցը դրական ազդեցություն է ունենում կյանքի տևողության վրա: Բացի դրանից, այդ հաբերը բավականին էժան են և կարողանում են պահպանել մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ կարողությունները ծեր հասակում: Եվ դա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ այդ նույն դեղամիջոցը կարող է մեզ զերծ պահել ավելորդ կիլոգրամներից:
Լոնդոնի համալսարանի քոլեջի պրոֆեսոր Դոմինիկ Ուիզերսը համարում է, որ այս հետազոտության տվյալների հիման վրա կարելի է ստեղծել արդյունավետ թերապիա ծերության դեմ: Հեզազոտողները աշխատանքի ընթացքում զերծ են մնացել կենդանական աշխարհի ներկայացուցիչներին ուսումնասիրելուց: Հայտնի է, որ որդերը, ճանճերն ու շները, որոնք ցածրկալորիական սնունդ են ստանում, ավելի երկար են ապրում:
Այս նույն արդյունքը մարդկանց վրա փորձելու համար գիտնականներին հաջողվել է գտնել մկների հատուկ տեսակ, որոնք չեն արտադրում S6K1պրոտեին: Փորձարկումների ընթացքում հաջողվեց հաստատել, որ S6K1 արգելակումը բարձրացնում է կինազի մակարդակը, որը վերահսկում է բջջի էներգետիկ հավասարակշռությունը: Իսկ երբ մենք քիչ ենք սնվում, բջջի էներգետիկ հավասարակշռության մակարդակն աճում է, և մեր օրգանիզմը գործի է դնում գոյատևման ռեժիմը (բջիջը սկսում է էներգիան խնայել), ինչն էլ դանդաղեցնում է ծերության ընթացքը:
Մետամորֆինը, որն արդեն 50 տարի է օգտագործում են շաքարախտով հիվանդները արյան մեջ շաքարի քանակը հաստատուն պահելու համար, նույնպես բարձրացնում է բջջի էներգետիկ հավասարակշռության մակարդակը: Հարց է առաջանում`ինչու՞ շաքարախտով հիվանդները երկար չեն ապրում: Ցավոք, հիվանդությունը զրոյացնում է դեղամիջոցի ազդեցությունը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...