ԵՏՄ մաքսատուրքերի գործելու հետ 800 ապրանքատեսակ կթանկանա
«Առավոտ» թերթը գրում է. «ԵՏՄ-ին անդամակցությունն ամեն դեպքում է անիմաստ. Տնտեսական մակարդակով այն, ըստ էության, պայմանավորված էր «ընդհանուր բիզնես-մշակույթի» կրող, լոլիկ ու ծիրան արտահանողների շահերով, քաղաքական մակարդակով էլ՝ ռուսական ֆավորիտի կարգավիճակի, ու այդպիսով էլ՝ իշխանության պահպանման ցանկությամբ։
Ավելին, ԵՏՄ-ին անդամակցությունը վնասակար է. Դրա հերթական ապացույցը Հայաստանի բնակիչները կրկին կզգան ընդամենը երեք ամիս հետո, երբ ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերը կսկսեն գործել, ու մոտ 800 ապրանքատեսակ, այդ թվում՝ սննդամթերքի շատ տեսակներ, կթանկանան՝ առաջացնելով այլ ապրանքների եւ ծառայությունների թանկացման շղթայական ռեակցիա»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման պարագայում հայ տնտեսվարողները կկարողանա՞ն ԵՄ շուկայում գործել, եւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն արդյոք ինքնաբերաբար անիմաստ չի՞ դառնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...