Հրայր Թովմասյա՞նը, թե՞ Արման Մկրտումյանը. Նոր «օպերացիա» է խմորվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը, սակայն հնարավոր է նրան դեռ թոշակի չուղարկեն։ Բանն այն է, որ օրենքը թույլ է տալիս ինչ-որ գործ մակագրելով՝ թոշակի գնացող ՍԴ դատավորին եւս 6 ամիս պահել պաշտոնում։
Կիմ Բալայանը, հիշեցնենք, ՍԴ անդամ է 2003-ից։ Չնայած ամիսներ շարունակ ՍԴ անդամի այս տեղի համար շրջանառվում էր Հրայր Թովմասյանի անունը, որը հաջորդ տարի զբաղեցնելու էր թոշակի գնացող Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն վերջին օրերին դատական համակարգում նոր անուն է հայտնվել․ հնարավոր է Կիմ Բալայանի փոխարեն ՍԴ անդամ դառնա վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության մասին տարիներ ի վեր խոսում են։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե նրան հնարավոր է տանեն վճռաբեկ դատարանի նախագահ՝ Արման Մկրտումյանի փոխարեն։ Ասում են՝ հենց այս «օպերացիայի» շրջանակներում են Թովմասյանին արագ-արագ գիտությունների դոկտորի կոչում տվել, քանի որ դրսից վճռաբեկի նախագահ նշանակվելու համար պարտադիր է դոկտորի կոչում ունենալը։
Նկատենք, որ Հայաստանում կադրային տեղաշարժերի մասին հարցերն այնքան հաճախ ու արագ են փոխվում, որ երբեմն մասնակիցներն էլ չեն իմանում կամ վերջինն են իմանում այդ մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...