Ինչպես են մեծ քանակի կովերն արտահանվում. միսը կրկին կթանկանա՞
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար եւ Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այսօր մեզ տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանից սեպտեմբեր ամսին արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 5086 գլուխ՝ մանր եղջերավոր: Առաջին խմբաքանակը հիմնականում արտահանվել է Իրաք, իսկ երկրորդը՝ Քաթար:
Ի դեպ, միայն հուլիս եւ օգոստոս ամիսներին արտահանվել էր միասին վերցրած 3247 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ մանրերի թիվը նույն ժամանակահատվածի համար եղել էր 8600:
Այս քանակի արտահանումն արդեն իսկ ներքին շուկայում առաջացրել էր մսի գնի թանկացում մոտ 8 տոկոս: Հաշվի առնելով արտահանման թվերի էական աճը, չի կարելի բացառել, որ թարմ միսը Հայաստանում կարող է ավելի թանկանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...