2018-ից ի վեր ՀՀ-ում 108 000 նոր աշխատատեղ է ի հայտ եկել. աշխատավարձի ֆոնդն ավելացել է 73 %-ով. Փաշինյան
2022 թվականի սեպտեմբերին մենք եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել Հայաստանի Հանրապետության պատմության համար, և 2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681 հազար 50 աշխատատեղ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև պետք է արձանագրեմ, որ այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6,1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108 312-ով կամ 18,6 տոկոսով:
Մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 տոկոսով:
«Սա, կարծում եմ, մի տարվա համար որպես աշխատավարձային ֆոնդ շատ կարևոր ցուցանիշ է, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 74 մլրդ 161 մլն դրամով, կամ 73,2 տոկոսով, այսինքն՝ հիմա հանրապետության աշխատավարձային ընդհանուր ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին:
Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը. սա թերևս այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու և ընդգծելու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով մեկ մարդուն վճարած միջին աշխատավարձին, վարչապետն արձանագրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի համեմատ մեկ մարդուն վճարված աշխատավարձն ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80 հազար 77 դրամով կամ 46,1 տոկոսով:
«Իհարկե, թվերը շատ կարևոր են և շատ տպավորիչ են, և հույս ունեմ, որ մենք այս տեմպը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...