ՊԵԿ-ն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին
2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ:
ՀՀ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող: Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են:
Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ուղարկվել է 1004 ծանուցում, ընդ որում՝ 62 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ, պարզաբանում է ներկայացրել 194 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 354 ռիսկային համարվող հարկ վճարողների տվյալներ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված ցանկերում ներառվածներից հսկողական միջոցառումներ են իրականացվել 90 հարկ վճարողների նկատմամբ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...