Թեյը մարդկանց պաշտպանում է անժամանակ մահից
Ֆրանսիացի պրոֆեսոր Նիկոլյա Դանշենի կարծիքով՝ թեյի կանոնավոր օգտագործումը 24%-ով նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը, հաղորդում է News Israel պարբերականը: Նրանք եկել են այս եզրակացությանը՝ հետազոտելով 18-95 տարեկան 131401 հիվանդի: Կամավորներին բաժանել են երեք խմբի՝ «թեյ և սուրճ չօգտագործողների», «1-4 բաժակ թեյ և սուրճ օգտագործողների» և «օրական 4 բաժակից ավելի թեյ և սուրճ օգտագործողների»: Պարզվել է, որ բացի թեյի և սուրճի սիրահար լինելուց՝ նաև սիգարետ սիրող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը բարձր է: Սակայն, եթե մարդն օրական խմում է 4 բաժակ սուրճ, ապա նրա մոտ սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազում է, իսկ դիաստոլիկը՝ բարձրանում: Թեյի դեպքում պատկերը նույնն է, սակայն ավելի արտահայտված էֆեկտով: Թեյի սիրահարների խմբում սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը ցածր էր 24%-ով: Հատկապես ըմպելիքների բոլոր «պլյուսները» կարողանում էին գնահատել նախկին և ներկայիս ծխողները: Չծխողների վրա թեյը գրեթե որևէ ազդեցություն չի թողել: Հայտնի է, որ թեյն օգտակար է հակաօքսիդանտների պարունակությամբ: Ավելին, ըստ վիճակագրության՝ թեյ խմող մարդիկ ընդհանուր առմամբ վարում են առողջ ապրելակերպ՝ սրճամոլների համեմատ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...