«Ճվճըվ Արոյի» 24-ամյա տղան կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին, գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել է իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը հանրությանն հայտնի «Ճվճըվ Արոյի» որդին է, ով բազմաթիվ անգամ հայտնվել է իրավապահների տեսադաշտում և հայտնի է իր լկտի պահվածքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գոծ՝ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի հատկանիշներով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...