Բենզինի 11 տոկոս թանկացումը չունի տնտեսական տրամաբանություն
armtimes.com-ը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր լցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 400 դրամով: Ընդամենը երեք շաբաթ առաջ այդ տեսակի բենզինի մեկ լիտրը 360 դրամ էր: Փաստորեն այն թանկացել է 11 տոկոսով:
Տնտեսական տրամաբանության տեսանկյունից բենզինի նման կտրուկ թանկացումը չունի որեւէ հիմնավորում: Խնդիրն այն է, որ ՀՀ ներկրվող բենզինը հիմնականում գալիս է ՌԴ-ից եւ իբր ունի արտոնյալ գին: Սակայն ՌԴ-ից ներմուծված բենզինն ամբողջությամբ «ստանում է» ՀՀ-ում գրանցված «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունը, որի հիմնադիրը հենց «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստանում է բենզինը ՌԴ ներքին գներով եւ թանկ գնով վերավաճառում մյուս ընկերություններին: ՌԴ-ում բենզինը փոքր-ինչ թանկացել է:
Օրինակ, փետրվարին մեկ լիտրը Մոսկվայում վաճառվում էր 36 ռուբլով, հիմա՝ 37.8 ռուբլով: Դրամի վերածած՝ բենզինի գինը Մոսկվայում բարձրացել է ընդամենը 17 դրամով: Այսինքն, ՀՀ-ում բենզինի գնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել միայն դրանով: Բայց քանի որ բենզինի գնի մեջ մյուս բոլոր բաղադրիչները մնացել են նույնը, ապա ՀՀ-ում եւս բենզինը պետք է թանկանար նույնքան, այսինքն 17 կամ 20 դրամով: Դրանից ավել թանկացումը զուրկ է տրամաբանությունից:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...