Աֆղանստանում ունենք զորախումբ, բայց չունենք դեսպան
«Հրապարակը» գրում է. «ՀՀ արտգործնախարարության կայքում՝mfa.am, «ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ» բաժնում նշված է՝ Աֆղանստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան... այնուհետև նստավայրը՝ Աստանա, Ղազախստան:
Թե ինչու Հայաստանի Հանրապետությունը դեսպան չունի Աֆղանստանի Հանրապետությունում, փորձեցինք պարզաբանում ստանալ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: «Աֆղանստանում մենք չունենք ոչ նշանակված, ոչ էլ հավատարմագրված դեսպան»,- ասաց Տիգրան Բալայանը, որը չէր հիշում, թե որքան ժամանակ է, ինչ մենք այդ երկրում չունենք դեսպան: «Ահագին ժամանակ է, որ չունենք: Եթե չեմ սխալվում, ապա առնվազն հինգ-վեց-յոթ տարի է, ինչ չունենք նշանակված դեսպան: Վերջին դեսպանը, որ նշանակված էր Աֆղանստանում, եթե չեմ սխալվում, Վասիլի Ղազարյանն էր, որն արդեն դեսպան չէ: Նա ՀՀ դեսպանն էր Ղազախստանում, համատեղության կարգով նշանակված էր նաև Աֆղանստանում, բայց իրենից հետո մենք այդ երկրում չունենք նշանակված դեսպան»,-ասաց Տիգրան Բալայանը:
Փորձեցինք պարզել, թե ինչն է խնդիրը, ինչու այդ երկրում չունենք դեսպան:
«Որևիցե խնդիր չկա, ուղղակի չենք նշանակել դեսպան: Աֆղանստանում մենք ունենք զորախումբ, նպաստում ենք այդ երկրի կայունությանը, նույնիսկ այդ զորախումբն իր քանակով ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ մի քանի երկրներինը միասին վերցրած: Իսկ դա չի նշանակում: Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այս պահին դեսպան նշանակված չէ»,- ասաց Տիգրան Բալայանը:
Թե երբ կլինի Աֆղանստանում ՀՀ դեսպան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը խորհուրդ տվեց սպասել երկրի նախագահի հրամանագրին: Նկատենք, որ հայկական Վիքիպեդիայում որպես Աֆղանստանում դեսպան հիշատակված է Արա Սահակյանի անունը: Եվ այս սխալը ՀՀ ԱԳՆ-ն հարկ չի համարում ուղղել»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ