ԵՊՀ-ում իրավիճակը լարվում է. 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը
«Ժամանակը» գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում գնալով վիճակը լարվում է։ 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը։ Տասնյակ դասախոսներ պատրաստվում են ազատվել աշխատանքից։
Նրանք մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը՝ այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը։
«Նշենք, որ չնայած ԵՊՀ-ում ռեկտոր Արամ Սիմոնյանի բազմիցս արած հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի ֆոնդի վրա, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսների աշխատավարձը ոչ միայն կրճատվել է, այլև շարունակելու է ավելի նվազել»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...