Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն 24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինի ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ Ջանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post «Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը

ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետների
Մամուլ

Պետբյուջեի հաշվին իր համագյուղացիներից ում եւ որքան է «աջակցել» Տավուշի մարզպետը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավականին ուշագրավ հարցով կառավարությանը դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Տավուշցի պատգամավորը, ըստ էության, մարզի տարբեր համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահոգությունից հետո իրենք ուսումնասիրել են եւ պարզել, որ միջպետական ճանապարհին գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամբ՝ սոցիալապես անապահովների օգնության ֆոնդից 2016թ. ուղղվել է 3 930 000 դրամ:

Շեշտելով, որ Կողբը մարզպետ Աբովյանի հայրենի գյուղն է, Սուրեն Մանուկյանը համեմատեց մարզի այլ բնակավայրերին նույն նպատակով հատկացված գումարների չափի հետ: Պատկերը, ինչ խոսք, ավելի քան խոսող էր: Պատգամավորը շեշտեց, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 000 դրամ՝ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը Կողբի հետ նույնն է:

«Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաեւ մարզի սահմանամերձ համայնքներին՝ Այգեպարին 150 000 դրամ է հատկացվել, Չինարիին՝ 200 000, Մովսեսին՝ 250 000, Այգեձորին՝ 60 000: Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում, երբ ակնհայտ է, որ մարզպետի կողմից խտրական վերաբերմունք կա մարզի տարբեր համայնքների նկատմամբ»,- հայտարարեց Սուրեն Մանուկյանը:

Այս կապակցությամբ՝ բավականին ուշագրավ ցուցակ է հայտնվել armtimes.com-ի տրամադրության տակ: Ցուցակում անուն-ազգանուններով նշված են այն «երջանիկ» կողբեցիները, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել, կա նաեւ նրանց ստացած գումարների չափը:

Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 30 հազար դրամ

Սիմոնյան Արմեն Բաղիշի՝ 50 հազար դրամ

Աբովյան Աստղիկ Ռեմիկի՝ 20 հազար դրամ

Սեփխանյան Քրիստինե Վաղարշակի՝ 30 հազար դրամ

Ազատյան Նարեկ Հարությունի՝ 70 հազար դրամ

Աղաբաբյան Ասլան Սերժիկի՝ 80 հազար դրամ

Ազատյան Լիդա Շամիրի՝ 80 հազար դրամ

Հակոբյան Վերգինե Սերժիկի՝ 80 հազար դրամ

Զաքարյան Անուշ Վաչագանի՝ 120 հազար դրամ

Հախվերդյան Արման Գագիկի՝ 100 հազար դրամ

Սիմոնյան Վոլոդյա Արամայիսի՝ 100 հազար դրամ

Անանյան Լիանա Նորիկի՝ 100 հազար դրամ

Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 70 հազար դրամ (երկրորդ անգամ է անունը նշվում)

Անանյան Վերգուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ

Փաշիկյան Անահիտ Համբարձումի՝ 100 հազար դրամ

Ջիլավյան Կեկել Արտեմի՝ 100 հազար դրամ

Ազատյան Գրիշա Գուրգենի՝ 100 հազար դրամ

Ղազինյան Սեյրան Ժորայի՝ 100 հազար դրամ

Բարսեղյան Մարգո Արամայիսի՝ 100 հազար դրամ

Մամյան Սեդա Սերյոժայի՝ 30 հազար դրամ

Աբովյան Մանիշակ Տիգրանի՝ 70 հազար դրամ

Թամազյան Ծովիկ Հրանտի՝ 100 հազար դրամ

Ջիլավյան Սասուն Լադիկի՝ 100 հազար դրամ

Զուրաբյան Կարեն Վաչագանի՝ 150 հազար դրամ

Ղարագյոզյան Ժաննա Համլետի՝ 20 հազար դրամ

Աբազյան Սոնա Սուրենի՝ 30 հազար դրամ

Բարսեղյան Սամվել Լադիկի՝ 80 հազար դրամ

Անանյան Մարինե Լեւոնի՝ 80 հազար դրամ

Ազատյան Ասյա Հրանտի՝ 100 հազար դրամ

Աբովյան Գոհար Վարդանի՝ 100 հազար դրամ

Ալեքսանյան Հայկանուշ Հրանտի՝ 60 հազար դրամ

Ղարագյոզյան Հասմիկ Սանդրիկի՝ 70 հազար դրամ

Անանյան Վարդանուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ

Պետրոսյան Արեւիկ Սարգսի՝ 100 հազար դրամ

Բարսեղյան Կարեն Ռաֆիկի՝ 150 հազար դրամ

Բաբայան Անահիտ Բենիկի՝ 70 հազար դրամ

Ազատյան Անուշ Աբետնակի՝ 70 հազար դրամ

Սարուխանյան Սաթնիկ Լեւոնի՝ 80 հազար դրամ

Հարությունյան Սերիկ Բաղաշի՝ 70 հազար դրամ

Երկնափեշյան Մարինե Աշոտի՝ 80 հազար դրամ

Քոչարյան Սերյոժա Գառնիկի՝ 80 հազար դրամ

Խասիկյան Քորփինա Աշոտի՝ 70 հազար դրամ

Ղարախանյան Վիոլետա Աղասու՝ 50 հազար դրամ

Անանյան Գոհար Լեւոնի՝ 30 հազար դրամ

Անանյան Լեւոն Սարգսի՝ 30 հազար դրամ

Մարգարյան Արմինե Բորիսի՝ 30 հազար դրամ

Բարսեղյան Քնարիկ Բագրատի՝ 70 հազար դրամ

Նասիբյան Սուրեն Լադիկի՝ 80 հազար դրամ

Ղարախանյան Հերմինե Շահոյի՝ 80 հազար դրամ

Ավագյան Արման Տիգրանի՝ 100 հազար դրամ

Խոջայան Արսեն Գիգոլի՝ 100 հազար դրամ:

Այս տվյալները, ի դեպ, կարելի է գտնել նաեւ Տավուշի մարզպետարանի կայքում՝ մարզպետի որոշումներից ծաղկաքաղ անելու միջոցով: Ընդհանուր առմամբ՝ Կողբ գյուղից սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել բավականին շատ մարդիկ՝ ընդհանուրը 3 միլիոն 930 հազար դրամի չափով:

Ուշադրություն դարձրեցինք նաեւ այս գյուղերի աշխարհագրական դիրքերին: Կողբը Վրաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր է հեռու՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ չէ, մայրուղուն կից է, մաքսատունը մոտ է, հետեւաբար՝ նաեւ աշխատանք ունեցողներ շատ ունի: Իսկ օրինակ Արծվաբերդը, Այգեձորը, Չինարիին, Մովսեսը, Այգեպարը սահմանապահ համայնքներ են՝ երբեմն հակառակորդի դիրքերից հեռավորությունը 350-650 մետր է: Ու պարզվում է՝ այստեղ կա՛մ անապահով չկա, կա՛մ սոցիալական աջակցություն չեն խնդրում մարզպետից, կա՛մ էլ մարզպետին ավելի շատ իր հայրենի գյուղն ու գյուղացիներն են հետաքրքրում:

Այսինքն՝ Տավուշի մարզպետն ուզած-չուզած պետք է հանդես գա այս հարցի վերաբերյալ պարզաբանմամբ: Այդ ժամանակ, հավանաբար, կիմանանք, թե «էս ինչ հաշիվ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում