Այս պայմաններում դրամի արժեզրկումը օրինաչափ երեւույթ է. Թաթուլ Մանասերյան
Դոլարի ու եվրոյի արժեւորումը այս օրերին օրինաչափ երեւույթ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Չնայած Հայաստանում ավելի շատ պարադոքսներ կան, քան օրինաչափություններ, բայց այս դեպքում, ինչպես բոլոր երկրներում, երբ ներքին քաղաքական կյանքում կամ արտաքին քաղաքական ճակատում բացասական երեւույթներ են տեղի ունենում, իսկ պատերազմը այլ կերպ, քան այդպիսին չի կարելի անվանել, Հայաստանը գտնվում է չավարտված պատերազմի պայմաններում, չի կարող ազգային արժույթը կայուն բարձր լինել: Սա է, որ անդրադառնում է ազգային արժույթի վրա»,-ասաց նա:
Մանասերյանի խոսքով, այստեղ գործ ունենա նաեւ ազգային արժույթի հանդեպ վստահության անկման հետ. «Դրանով պայմանավորված են մնացած բոլոր երեւույթները՝ պահանջարկը ազգային արժույթի հանդեպ նազում է, եւ թուլանում են դրամի դիրքերը, համեմատած այլ պայմանների հետ, որ ականատես ենք եղել այս տարվա ընթացքում:
Եթե ուշադիր լինեք, ես այդպիսի կանխատեսում արդեն արել էի, որ աշնանը անկախ ամեն ինչից հայկական դրամի փոխարժեքը որոշակի անկում ապրելու է: Այսինքն տեղի է ունենում այն, ինչն արդեն կանխատեսված էր: Դրան հավելենք պատերազմական գործողությունները, Ադրբեջանի կողմից ագրեսիան, որն իր ազդեցությունն անպայման թողել է»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...