Իսկ մարզպետը չասաց, թե ովքեր են գնելու 40 հազարանոց տոմսերը՝ Կապանից Երեւան հասնելու համար
Կապանում սկսվել է օդանավակայանի ուղեւորային համալիրի շինարարությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա նշեց, որ օդանավակայանի վերաշահագործման համար նախատեսվում է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արդեն չեխական ընկերության հետ պայմանագիր է կնքվել եւ 5 ու կես միլիոն եվրո արժողությամբ օդանավ է գնվել` չեխական արտադրության L-410 տիպի օդանավ:
«Ինքնաթիռը 19 տեղանոց է, այն մարտին կբերվի Հայաստան եւ մայիսին կշահագործվի: Օդանավի տոմսը 30-40 հազար դրամի սահմանում կլինի, սուբսիդավորված տոմսեր եւս կունենանք ուսանողների համար, բուժխնդիրներ ունեցողների համար արագ տեղափոխում կկազմակերպվի դեպի Երեւան: Կապան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթները կիրականացվեն 2 օրը մեկ»,-ասաց նա:
Մարզպետը նշեց, որ Կապանում օդանավակայանի շահագործումը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:
Դժվար է ասել, թե զբոսաշրջիկության զարգացմանը օդանավակայանը կնպաստի, թե ոչ, բայց հարց է առաջանում, թե ինչպես են կապանցիները կամ մեղրեցիները, որոնց մեծ մասը իրենց թույլ չեն տալիս շատ ու շատ մթերքներ գնել, 30, 35 կամ 40 հազար դրամ տալու Կապանից Երեւան կամ Երեւանից Կապան հասնելու համար:
Միանգամից ասենք, որ այս օդանավակայանը եւ օդանավը հաստատ շարքային կապանցիների համար չեն:
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն