ՊԵԿ-ում կադրային փոխատեղումները շարունակվում են
«Հրապարակը» գրում է. ՊԵԿ-ում կադրային փոխատեղումները շարունակվում են: Դատելով վերջին փոփոխություններից՝ կարելի է ասել, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դարձյալ սկսում է ապավինել հին, փորձված կադրերին: Մեր տեղեկություններով՝ իր տեղը զիջելու է նախ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը, ում տարիներ շարունակ հովանավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ, «Փեթակի» սեփականատեր, «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը:
Նրա փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը, որին ժամանակին հեռացրին խոշոր հարկատուների վարչության պետի պաշտոնից՝ բավականին աննշան պաշտոնի նշանակելով: Մաշադյանի ղեկավարած կազմհսկողության վարչությունն էլ, հավանաբար, կղեկավարի նախագահի աշխատակազմից սերող, այժմ կազմհսկողության վարչության պետի տեղակալ Տիգրան Ձաքարյանը՝ ՀՀ նախագահի օգնական Մարտին Ձաքարյանի որդին: Ի դեպ, Տիգրան Ձաքարյանը երկար տարիներ եղել է Մաշադյանի ղեկավարը տարբեր տեսչություններում: ՊԵԿ- ում բարձր պաշտոն զբաղեցնելն առաջին հերթին ՊԵԿ ղեկավարի վստահությունը վայելելու հետ է կապված:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...