Տավուշի մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ–ական նախարարին
«Իրավունքը» գրում է. Դաշնակցությունն այս շաբաթ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իջևանցի երիտդաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի միջոցով փորձեց վարչապետի ականջին հասցնել, որ ՀՀԿ–ի քվոտայով Տավուշի մարզպետ նշանակված Հովիկ Աբովյանն իր տեղում չէ։
ՀՅԴ–ն զայրացել է, քանի որ սեփական նախարարի վերահսկողության տիրույթում գտնվող մարզպետը, պարզվում է, չի «ենթարկվում» իր անմիջական ղեկավարին։
Մեր տեղեկություններով, բավական մեծ լարվածություն կա նախարար Դավիթ Լոքյանի և Հովիկ Աբովյանի միջև, ու հարմար առիթ էր ստեղծվել, որ մարզպետի չարաշահումները ներկայացնեին կառավարությանը։
Փաստորեն, նույն իշխանության մաս կազմող դաշնակցության ներկայացուցիչը հարցնում էր, թե ինչու Տավուշի մարզպետը համայնքների անապահով խավերին հավասար մոտեցում չի ցուցաբերում։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...