Այս տարի ստուգվելու են հարյուրավոր օբյեկտներ, առանց որեւէ խտրականության. ԱԻ նախարար
Այս տարվա ընթացքում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգելու է շուրջ 500 օբյեկտ, այդ թվում՝ գազալցակայաններ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
«Տարվա ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումներ, որոնց արդյունքում, օրինակ այս տարի ստուգվելու է շուրջ 500 օբյեկտ, այդ թվում՝ գազալցակայաններ»,- նշեց նա:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարչապետի մերձավորների գազալցակայանները չեն ստուգվում եւ չեն տուգանվում, նախարարը պատասխանեց. «Ստուգումներն իրականացվում են սահմանված կարգով, առանց որեւէ խտրականության, ելնելով օբյեկտների հասարակական նշանակությունից եւ հրդեհավտանգության աստիճանից: Խախտումների հայտնաբերման դեպքում բոլոր օբյեկտները տուգանվում են»:
Նախարարի խոսքով, շարժական գազալցակայանների խնդիրը նույնպես գտնվում է ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: «Մտահոգիչ է տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, կասկածելի անվտանգություն ունեցող գլանանոթներով ու ինքնաշեն ձեւափոխված շարժական կայանների հետ կապված իրավիճակը: Դրանք շատ պայթյունահրդեհավտանգ են, եւ դրանցում առաջացած հրդեհները, պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` եւ' մարդկային, եւ' նյութական»,- նշեց նախարարն ու հավելեց. «Այս տարվա ամռանը ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց եւ ՏԻՄ-երի ղեկավարներին նամակներ են ուղարկվել՝ անվտանգության կանոնները պահպանելու եւ առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանց իրազեկել ենք նաեւ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...