Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացող ՀՀԿ խմբակցության պատգամավորը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է նաեւ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀԿ-ի տվյալներով՝ Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել:
Armtimes.com-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե որն է բացակայությունների պատճառը: Մերն հարցադրումը զարմացրեց Հանրապետական պատգամավորին: Խոսրով Հարությունյանի հետ armtimes.com-ի զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Հարությունյան, ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի դիտարկման, դուք ԱԺ նիստերին պարտաճանաչ չներկայացող պատգամավորներից եք: Ինչու՞ եք բացակայում:
Ե՞ս: Որտեղի՞ց եմ բացակայել:
Ազգային ժողովի նիստերից:
Ե՞րբ եմ բացակայել:
«Parliament monitoring» ՀԿ-ի կայքում նշված է, որ դուք 32 անգամ չեք քվեարկել, այսինքն՝ բացակայել եք:
32 անգամ բացակայե՞լ եմ ԱԺ նիստերից: Ես ընդամենը յոթ նիստի չեմ եկել, որը հարգելի է, բժշկի թուղթ եմ բերել, վիրահատվել եմ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...