Պետբյուջեի միջոցներոց կհոգան նորաստեղծ խորհրդի անդամների ծախսերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ այս տարվա ապրիլի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է տնտեսական քաղաքականության խորհուրդ: Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով խորհրդի անդամներն այցելելու են Հայաստան, եւ, բնականաբար, նրանց այցի կապակցությամբ ճանապարհածախսի, կեցության, սննդի, արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսեր են կատարվելու պետբյուջեի հաշվին: Նախ՝ նշենք, որ խորհրդի անդամներից են նաեւ պրոֆեսորներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից եւ այլ երկրներից, եւ հենց նրանց՝ Հայաստանում գտնվելու ծախսերն են հոգալու պետբյուջեի հաշվին:
Իսկ ինչո՞վ է զբաղվելու նորաստեղծ խորհուրդը։ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդի գործունեության կարգի մեջ կարդում է. «Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը եւ դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին»։
Իհարկե, առաջին հայացքից այս խորհուրդը կարող է կարեւոր աշխատանք կատարել, սակայն, ինչպես հաճախ է կատարվում, կա՛մ ընդունված որոշումները կմնան թղթի վրա, կա՛մ էլ այդպես էլ որոշումներ չեն կայացվի, փոխարենը պետբյուջեից միջոցներ կծախսվեն՝ խորհրդի անդամներին այստեղ հյուրընկալելու համար: Փաստորեն, իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ խորհրդատվությունների վրա հսկայական գումարներ էր ծախսում. օրինակ՝ Աֆրիկայից մարդիկ էին գալիս հայ գյուղատնտեսներին խորհուրդ տալու, թե ինչպես աճեցնեն հայկական ծիրանը: Նիկոլ Փաշինյանն էլ կարծես այդ ճանապարհով է գնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026