«Պալյանը հիվանդանոցից կարողանում էր խոսել ընտանիքի հետ, վերջին օրերին էր վիճակը վատացել»․ մանրամասնում է համայնքապետը
Մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը, որի հետեւանքով նախօրեին՝ 27-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը, առաջացել էր վառարանից պայթած ածուխի բեկորների հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։
«Իրենք քնապարկերում քնած են եղել եւ ու արթնացել են։ Հրդեհից Պալյանի դեմքն է շատ այտուցված եղել։ Իր հետ էլի տղաներ են եղել, բայց թեթեւ վնասվածքներ են ստացել․ մեկի ոտքն էր այրվել, մյուսի՝ ձեռքը։ Պալյանն այդ ժամանակ իր գիտակցությունը կորցրած չի եղել, կարողացել է գնալ հոսպիտալ, բայց ընթացքում ինչու է վիճակն այդ աստիճանի վատացել՝ չգիտենք։ Նույնիսկ հիվանդանոցից հեռախոսով կարողացել է խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին օրերին է վիճակը վատացել»,- պատմեց Իկիլիկյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Պալյան Պողոսյանի ընտանիքն Ազատանում շատ բարի համբավ ունի։
«Շատ լավ ծնողներ, տատիկ ու պապիկ ուներ, ինքն էլ, քույրերն էլ լավ դաստիարակված երեխաներ էին։ Հայրը հողագործությամբ էր զբաղվում, մինչեւ որդու բանակ մեկնելն էլ երբեմն արտագնա աշխատանքի էր մեկնում»,- նշեց Իկիլիկյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով տեղափոխվել էր Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր: Նախօրեին Պալյան Պողոսյանը մահացել էր։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել