Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակում Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և Վրաստանում Թրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FT Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Ուրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերը Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Հայաստան

«Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի գործով դատավորի նկատմամբ ճնշումներ են կիրառվում. Սպառնում են տեսանյութ հրապարակել

«Փաստինֆոյի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ ճնշումներ են կիրառվում «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործով դատավոր Անահիտ Թումանյանի նկատմամբ։

Ընդ որում՝ նրան ոչ միայն սպառնում են հնարավոր պատժիչ գործողություններով, այլ նաեւ շանտաժի ենթարկում։ Կին դատավորին սպառնում են հանրությանը հասանելի դարձնել նրա անձնական կյանքի վերաբերող տեղեկություններ, նաեւ տեսագրություն, որը կարող է ազդել նաեւ նրա ընտանեկան հարաբերությունների վրա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով դատական ակտի հրապարակումը նախատեսվում էր դեռ նախորդ շաբաթ, ինչը հետաձգվել էր։ «Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել էին վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հայցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը։ Այդուհանդերձ, քննարկումներում, ի վերջո, կարծես թե հաղթել են Ռոման Տրոցենկոյի լոբբիստները ու որոշվել է ամեն գնով պարտադրել դատարանին՝ մերժել հայցը։

Մեր տեղեկություններով՝ դատավորը նախազգուշացվել է անձնական բնույթի տեսագրության գոյության մասին, որի հանրայնացումը նրա ընտանեկան շահերից չի բխում, փոխարենը՝ խոստացել են կառավարության շահերից բխող դատական ակտի հրապարակման դեպքում ոչ միայն մոռացության մատնել ձայնագրությունը, այլ նաեւ խրախուսել՝ նպաստելով նրա առաջխաղացմանը եւ ԲԴԽ անդամ դառնալու ընտրությանը։

Ինչպես արդեն գրել ենք՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Նիկոլ Փաշինյանին հորդորել էր «խաղեր չտալ» ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի հետ, որի անունը ներառված է ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիոն ցուցակներում, բայց վերջին տարիներին Տրոցենկոն ու ՀՀ որոշ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաններ այնքան են կապվել տարբեր թելերով, որոնք կտրելը, կարծես թե, վախեցնում է պաշտոնյաններին ու փորձում են ամեն գնով պաշտպանած լինել 2021 թվականի կոռուպցիոն գործարքը։ Եւ սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնել է դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրը, կառավարությունը նախազգուշացվել է, որ ամերիկյան և եվրոպական մի շարք կառույցներ մոնիթորինգի տակ են պահում Տրոցենկոյի՝ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտին տիրանալու գործողությունները:

Դատական գործը, որի մասին այսքան խոսվում է, իրականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մինորիտար (փոքր) բաժնետիրոջը «գցելու» և բիզնեսը ձեռքից խլելու մասին է: Եվ այդ գործի ընթացքը կարևոր ցուցիչ է, ինչպես ասում են օտարերկրյա փորձագետները՝ (benchmark), որով եվրոպական և ամերիկյան ներդրողները ազդակ են ստանալու մինորիտար բաժնետերերի մի շարք կարևորագույն իրավունքների պաշտպանված լինելու վերաբերյալ: Փաստացի, «Զանգեզուր մայնինգ»-ն ընդդեմ «ԶՊՄԿ»-ի հայցերով դատական վերահսկողություն է իրականացվում հենց մինորիտար բաժնետիրոջ էական իրավունքների խախտման հետ կապված, դրանց թվում՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու իրավունքը, նախապատվության իրավունքը, կոմբինատի կառավարմանը մասնակցելու արդյունավետ գործիքներ ստանալու իրավունքը և դիվիդենտի (շահաբաժին) բաշխման և ստացման իրավունքը, որը տվյալ պահին մնացել է Ռոման Տրոցենկոյի քմահաճույքին և չի բաշխվել:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մյուս մինորիտար բաժնետեր կառավարությանը՝ ի դեմս «ԱՆԻՖ» հիմնադրամի, ինչպես արդեն հայտնել էինք, հիմնադրամի մասնակցությունը կոմբինատի կառավարմանն ունի իմիտացիոն բնույթ։

Համենայն դեպս՝ հակառակի մասին որևէ ապացույց ԱՆԻՖ-ից չենք ստացել:

Փաստացի, վերոշարադրյալի լույսի ներքո «Don’t flirt with Trotsenko»-ն (խաղեր չտալը) շատ ավելի խոր իմաստ ունի, իսկ «խաղեր տալ»-ը՝ շատ ավելի վատ և հեռուն գնացող հետևանքներ, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ռուսական ծագում ունեցող օլիգարխի կողմից ԶՊՄԿ-ի մինորիտար բաժնետիրոջ հանդեպ դրսևորած վերաբերմունքը և օրինական շահերի անտեսումը օտարերկրյա՝ մասնավորապես ամերիկյան և եվրոպական ներդրողների տեսանկյունից ունի ֆունդամենտալ նշանակություն Հայաստանի Հանրապետությունում սեփական բիզնես հետաքրքրությունների ապահովության տեսանկյունից, և հենց այստեղ է թաքնված «շան գլուխը»»: