Կոռուպցիա՞, ոչ իհարկե՝ «ծառայում են կեղեքված ժողովրդին»
Նախօրեին մամուլը գրեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ում: Պաշտոնյայի
հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ
գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:
Բագրատ Բադալյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցրել է 2018-ից սկսած՝
«Թավշյա հեղափոծության» արդյունքոմ: Այդ պահին, ըստ հայտարարագրի իր հաշվին
ունեցել է 200,000 ԱՄՆ դոլար։ Բադալյանը այս տարիներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն, ապա Ավինյանի խորհրդականն է եղել, հետո էլ գրասենյակի
ղեկավարը, հետո եղել է ՊԵԿ խորհրդական, իսկ հիմա էլ զբաղցենում է Վարչապետի
աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Արայիկ Հարությունյանի տեղակալն
է:
Այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրում Բադալյանը բանկային
հաշվին ունեցել է 15 հազար եվրո, 336 հազար դոլար և 640 հազար դրամ, իսկ
կանխիկ ունեցել է 40 հազար դոլար: Բանկում ունեցել է 300 հազար դոլար և 100
հազար եվրո ավանդ: Չորս տարիների ընթացքում Բադալյանը զգալիորեն բարելավել
է ֆինանսական վիճակը, ներգրավվել պետական գնումներում, ըստ վերջին
հայտարարագրի՝ մեկ տարվա հանգստի համար ծախսել է 7 միլիոն դրամ:
Բադալյանը պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ նաև 2020 թվականին ձեռք
է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13% բաժնեմասը: Այս
ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես
ճանապարհաշինության ոլորտում:
Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի
բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության
հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:
Համեմատության համար նշենք, որ 2018-ից մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի
բաժնետեր լինելը, այդ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը 4
պայմանագիր՝ մոտ 12 միլիոն դրամ արժեքով: Ստացվում է՝ պաշտոնյայի բաժնետեր
դառնալուց հետո ծավալը մոտ հարյուր անգամ ավելացել է:
Նշենք, որ խոսքը գնում է պետական գնումների մասին, որը նախկինում ևս
Փաշինյանը ակտիվորեն քննադատում էր և խոստանում առողջացնել և կոռուպցիայից
զերծ պահել:
Իսկ հիմա պետական գնումները հիմնականում արվում են առանց մրցույթի, մեկ
անձից և տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են հաղթում:
Այստեղ նաև հարկ է նշել, որ Բագրատ Բադալյանը պետական պաշտոյա դարձավ մի
քաղաքական թիմի իշխանության ժամանակ, որոնք եկել էին կոռուպցիան
բացառելու, «ժողովրդին ծառայելու»:
Նրանք ասում էին, որ ժողովրդին կեղեքել են, հարստահարել, կոռուպցիան
մարդկանց աղքատության է հասցրել և այլն և այլն: Հրապարակից հնչող տեքսնտերն
ու խոստումները բոլորն են հիշում:
Իսկ հիմա միայն այս օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է օրինակ
ժողովրդի ծառա Տիգրան Ավինյանի նախկին և Արայիկ Հարությունյանի գործող
տեղակալ՝ Բագրատ Բադալյանը իրականացնում իր առաքելությունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել