Ով կարող է առաջադրել ԿԸՀ նախագահի թեկնածու և ինչպես է նա ընտրվում. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի առաջադրումը կարգավորվում է ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախգահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նկատեց, որ վերջերս փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում եւ փաթեթում փոփոխություններ էին սահմանվում նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքի 145-րդ հոդվածում, հետեւաբար, ճիշտ կլինի այս հարցին անդրադառնալ երբ ՀՀ նախագահը կստորագրի այդ օրենքների փաթեթը:
Նա ընդգծեց, որ 145-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ խմբակցությունները ԿԸՀ նախագահի թեկնածու են առաջադրում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովին, որն այս դեպքում պետաիրավական հանձնաժողովն է: Հանձնաժողովը եղած թեկնածուներից իր որոշմամբ առաջարկում է ԿԸՀ նախագահի թեկնածու, եւ հարցը քննարկվում ու ընտրությունը կատարվում է ԱԺ լիագորմար նիստում: Այդ որոշման մեջ նշվում է թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անուն, ազգանունը եւ այլն:
145-րդ հոդվածի համաձայն, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
ԿԸՀ նախագահի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:
ԿԸՀ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հարցին, թե արդյոք օրենսդրությունը թույլ տալիս է, որ իրեն նորից առաջադրեն ԿԸՀ նխգահի թեկնածու, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Սահմանափակում ամրագրվեց սահմանադրական փոփոխություններից հետո, որով ամրագրվեց երկու անգամ անընդմեջ առաջադրվելու արգելքը: Մինչ այդ որեւէ սահմանափակում չկար: Սահմանադրության նշված կանոնակարգումից հետո, ես, ըստ էության, պաշտոնավարել եմ մեկ ժամկետ»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ նախագահի պաշտոնում կառաջադրի ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:
Նշենք, որ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 12-ին:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026