Դատարանը չի վերացրել Վանաձորում համայնքի ավագանու նիստերի վրա դրված արգելքը
«Հրապարակ» թերթը գրել է․ «Մենք գրել էինք, որ հուլիսի 20-ին դատարանը քննելու և վերացնելու է Վանաձորում համայնքի ավագանու նիստերի վրա դրված ապօրինի արգելքը։ Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի՝ դեկտեմբերին տարած հաղթանակից հետո իշխանությունն ուղղակի պատանդ վերցրեց Ասլանյանին՝ բանտարկելով, որ նա չընտրվի համայնքապետ, իսկ Էդմոն Մարուքյանը, որի գլխավորած ցուցակը մեկ մանդատ անգամ չէր ստացել, վիճարկեց ընտրությունների արդյունքները, և կամակատար դատավորների օգնությամբ Վանաձորն արդեն 7 ամիս է՝ անիշխանության վիճակում է։
Ճիշտ է՝ կրիմինալի հետ առնչություններ ունեցող Ական օրենքի մի քանի փոփոխությունների արդյունքում համայնքապետի ԺՊ է նշանակվել, սակայն 7 ամսից ավելի է՝ Վանաձորի ավագանին նիստեր չի անում։ Երեկ վերջնաժամկետն էր, և սպասվում էր, որ դատարանը, սպառելով բոլոր հնարավորությունները, ուզի-չուզի, պետք է արգելանքը հանի։ Բայց պարզվեց՝ աբսուրդը երկարաձգելու հնարը գտել են։ Վարչական դատարանը, քննելով նիստերի արգելանքը վերացնելու մասին ավագանու խմբակցությունների հայցը, որոշում չի կայացրել՝ այն պատճառաբանությամբ, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը դատավարության կողմ է, պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան։ Եթե վերացվեր արգելանքը, ավագանին նիստ կաներ՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, և չի բացառվում, որ ընդդիմադիրներից ինչ-որ մեկն ընտրվեր։
Իշխանությունների դուստր ձեռնարկությունները՝ ԼՀԿ-ն ու «Ապրելու երկիրը», փաստացի, փորձում են հնարավորինս ձգել այս վիճակը։ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» անդամ Արթուր Օհանյանը մեզ փոխանցեց, որ դատական նիստն անժամկետ հետաձգվել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել