Արդյո՞ք էս բռնությունները մոռացվելու են ու անցնեն պատմության գիրկը. Նարեկ Սամսոնյան
Սիցիլիացուն ավելի լավ է մայր հայհոյես քան ասես «Ոստիկան» (միլիցա), սրա մասին գիտեն բոլորը ու սա Սիցիլիայում շատ կոնկրետ քաղաքական պատճառներ ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա նաեւ նշել է. «Իշխանության կամակատար ոստիկաններին Սիցիլիայում սատկացնում էին ու դա անում էին շատ կոնկրետ հերթականությամբ՝ բռնություն գործած ոստիկանի ընտանիքի անդամներից մեկին էին սատկացնում հետո էդ ոստիկանին, որ հաջորդ իշխանահաճո ոստիկանը ապօրինություն կատարելուց առաջ միշտ հիշեր նախորդի դառը փորձը և մտածեր արժե՞ ապօրինի հրաման կատարել, թե ոչ: Իտալիայում էդ «մարդասիրական» պատժիչ գործողություններն անում էր Մաֆիան:
Հիմա 21-րդ դարի Հայաստանում մարդ խոշտանգած ու ապօրինություն կատարած ոստիկանին պատժելու ինստիտուցիոնալ ֆունկցիա ունի ընդդիմությունը ու հենց 21-րդ դարի պահանջներով, որը կիլոմետրերով հեռու ա իտալական Մաֆիայի կանոններից: Վերջին 5 տարում մեր ոստիկանությունը վերածվել ա ավելի վատ և բիրտ մարմնի քան Իտալիայի 1900-ականների ոստիկանությունն էր, բայց դեռևս ոչ մի ոստիկան չի պատժվել մարդ ծեծելու համար: Հակառակը՝ անցնող ամիսներին տարեցների, անչափահասների, կանանց և աղջիկների նկատմամբ ՏԵՍԱԳՐՎԱԾ բռնություն կիրառած բորենիները ոչ միայն չեն պատժվել, այլ պարգևատրվել և պաշտոնի բարձրացում են ստացել ՀՀ գերագույն գլխավոր թշնամու կողմից:
Հիմա հարց. արդյո՞ք էս բռնությունները մոռացվելու են ու անցնեն պատմության գիրկը, կարծում եմ, որ, եթե անգամ էդ բռնությունները պատժելու ինստիտուցիոնալ պարտականություններ ունեցողները դրանք մոռանան մարդիկ դա չեն մոռանալու: Բոլոր նմանատիպ տականքները պատժվելու են հատ առ հատ, իսկ թե ինչ ձևով և ինչ ծավալով ցույց կտա ոչ հեռավոր ապագան»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...